23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Փոխնախագահին «բռնացրել են»` ծծակը բերանում /ֆոտո/

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանատան պաշտոնական ընդունելության ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում: Փոխնախագահը միջոցառմանը եկել է դստեր` Ջորջինայի եւ թոռնիկի` Ջասպերի ուղեկցությամբ: Արաողության ընթացքում Բայդենը որոշել է խաղալ թոռնիկի հետ, գրկել է նրան, վերցրել նրա ծծակն ու իր բերանում պահել, իսկ նրա աղջիկը լուսանկարել է դրվագն ու լուսանկարը տեղադրել համացանցում:

Խոշոր հրդեհի հետեւանքով 1 200 տուն է այրվել. 15 զոհ /վիդեո/

Հաքասիայում` Ռուսաստան, խոշոր հրդեհ է բռնկվել, որը լուրջ հետեւանքներ է թողել, հայտնում է РИА “Новости”-ն: Նախնական տվյալներով` հրդեհի արդյունքում 1 200 տուն է այրվել, 15 հոգի մահացել է, եւս 500 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հրդեհը հաջողվել է մարել: Թե ինչի համար է բռնկվել հրդեհը, առայժմ հայտնի չէ:

Հալեպի հայկական թաղամասերը հրետակոծվել են, կան զոհեր և վիրավորներ. Azatutyun.am

Վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերը կրկին ուժգին հրետակոծվում են։Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ութ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը, այդ թվում՝ հայեր, վիրավորվել, գրում է Azatutyun.am-ը։ Անընդմեջ հրթիռակոծության հետևանքով հատկապես տուժել է Սուլեյմանիե թաղամասը: Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վիրավորվածներից Կայծակ Հովակիմյանն ու նրա դուստրը այս պահին հիվանդանոցում են։ Շենքում բռնկված […]

Աստվածաշունչը՝ որպես Թենեսի նահանգի պաշտոնական գիրք

Թենեսի նահանգի կոմիտեում, որը զբաղվում է օրինագծերի ընդունմամբ, ապա հանձնում դրանք Ներկայացուցիչների Պալատ և Սենատ՝ քննարկման, գրեթե միաձայն որոշել են Աստվածաշունչը ճանաչել՝ որպես նահանգի պաշտոնական գիրք, տեղեկացնում է crossnews.am-ը: Կոմիտեի ներկայացուցիչները հաստատել են օրինագիծը, ընդ որում, քաղաքագետներից ոչ ոք դեմ չի քվեարկել, միայն երկուսը ձեռնպահ են եղել: Օրինագծի կողմնակիցները համարում են, որ փաստաթուղթը ճանաչում է […]

Ցեղասպանությունը խտրականություն չդրեց, ոչ դավանանքի, ոչ տարիք ու ոչ սեռի միջև.Վահրամ Շեմմասյան/վիդեո/

«Ցեղասպանության ուսումնասիրությունը շատ խորն է, բազմաշերտ ու բազմակողմանի և ընդհանրապես մենք կղերականության մասին շատ բան չգիտենք ու այն ինչը գիտենք կղերականությանը ներկայացնում է իբրև զոհ,ինչը մեծամասամբ ճիշտ է, սակայն կար մի հույլ, մի փոքրամասնություն, որը փրկվեցավ անկախ իր դավանանքից: Ու այդ փոքրաթիվ վերապրողները փրկեցին ոչ միայն իրենց մորթը, այլև մեծապես օգտակար հանդիսացան իրենց ազգակիցների փրկության […]

Համաշխարհային մամուլը՝ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց Ցեղասպանությունը՝ «Ցեղասպանություն» ճանաչելու մասին

Հայոց Ցեղասպանությունն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ Պատարագը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում Հռոմի պապը Հայոց Ցեղասպանությունը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլի էջերում, գրում է Interpress.am-ը: The Associated Press գործակալությունը, անդրադառնալով Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկո պապի հայտարարաությանը, մեջբերում է իր խոսքը, ուր Պապն […]

Եգիպտացի հայտնի գիտնականներն անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության ժխտումը

Կահիրեի նշանավոր «Այն Շամս» համալսարանում կայացել է «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։ Այն նախաձեռնել էր նույն համալսարանի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ, գրում է armeniangenocide100.org-ը։  Բացման խոսքով ելույթ են ունեցել «Այն Շամս» համալսարանի նախագահ Հուսեյն Իսան, Մերձավորարևելյան հետազոտությունների […]

Մենք 20 տարվա ընթացքում այլ մոլորակում կյանք կգտնենք. NASA

Արդյո՞ք այլ մոլորակներում կյանք կա: Մարդկանց այս հարցը հուզել է հազարամյակներ շարունակ և հստակ պատասխան չեն գտել: Սակայն այժմ NASA-ի մասնագետներն ասում են, որ շուտով կարող ենք բեկումնային իրադարձության ականատես լինել, գրում է interpress.am-ը` newsweek-ին հղումով: «Կարծում եմ, որ հաջորդ տասնամյակների ընթացքում  Երկրի սահմաններից դուրս գոյություն ունեցող կյանքի մասին ծանրակշիռ ապացույցներ կունենանք, վերջնական ապացույցներ կլինեն […]

Դա մոռանալ չի կարելի.Գարիկ Մարտիրոսյանի կոչը/վիդեո/

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club»  ակումբի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Մարտիրոսյանը կոչ է անում չմոռանալ այդ օրը: «Դա մոռանալ չի կարելի»,-ասում է Մարտիրոսյանը դիմելով մոլորակի բոլոր նորմալ մարդկանց: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստան կգան կատարելու Արմենի երազանքը

«Տեղս չեմ գտնում, չեմ կարողանում  հաշտվել Արմենի մահվան հետ: Էսօր լրացավ մի տարին ու հասկացա, որ կարոտել եմ ընկերոջս»,-մեզ հետ զրույցում ասաց  “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը: Բոգարյանը ցավ է ապրում, քանի որ  հայրենասեր ընկերը, որի երազանքն էր Լոս Անջելեսից  Ցեղասպանությունը իրազեկող ակցիայով Հայաստան գալը՝ թաղված է օտար հողում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի