Մոսկվան արգելել է բողոքի ցույցեր անցկացնել
Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է Ռուսաստանում հայերի միության դիմումին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Թուրքիայի դեսպանատան դիմաց ավանդական բողոքի ցույցեր անցկացնելու առթիվ:
Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է Ռուսաստանում հայերի միության դիմումին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Թուրքիայի դեսպանատան դիմաց ավանդական բողոքի ցույցեր անցկացնելու առթիվ:
Հղում տալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթին` Reuters գործակալությունը գրել է, որ երկրի կառավարություն կներկայացվի բանաձեւ, որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի «ցեղասպանություն»: Այսպիսով Գերմանիան կմիանա այն երկրներին, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Սակայն օրեր առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուոլթեր Շթայնմայերը իր հարցազրույցում խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը:
Այսօր Մոսկվայի ՄԿԱԴ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, միանգամից 20 մեքենա իրար են բախվել, ինչի արդյունքում մեքենաներից մեկն ընկել է ջուրը: Վթարի հետեւանքով 2 հոգի մահացել է, մի քանի հոգի` վիրավորվել, հայտնում է ТАСС գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին:
Համացանցում սկանդալային տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ռուսաստանի կառավարության շենքում /Սպիտակ Տանը/ զբաղվում սեքսով: Նկարահանել են դրսից, եւ չի երեւում, թե կոնկրետ որ պաշտոնյան է տեսանյութում: Կառավարությունից դեռ չեն մեկնաբանել այս տեսանյութը:
Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածը պետք է կոչել ցեղասպանություն: Այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Հազարավոր մարդկանց ներկայությամբ հնչեցվել են սենատորի խոսքերը, ով ասել է, որ իբրև ամերիկացիներ` իրենք չպետք է լռեն եւ պետք է ճշմարտությունը բարձրաձայնեն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան եւ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին պաշտոնապես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ այցի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:
Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնի է դարձել Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Այսօր՝ ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», – ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, երկօրյա այցով մեկնել է ԱՄՆ: Բացի քաղաքական շրջանակների հետ հանդիպումներից հետո Իտալիայի վարչապետն ացելել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարան, որտեղ պատասխանել է ուսանողների հարցերին: «CnnTurk»-ի հաղորդմամբ` Իտալիայի վարչապետը համալսարանական այդ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև թուրք ուսանող Ֆուրքան Փեհլիվանլըի` Թուրքիայի-Վատիկան հարաբերությունների մասին հարցին: Թուրք ուսանողը նախքան հարց ուղղելը հիշեցրել է, որ Հռոմի […]
Ռուսական НТВ հեռուստաընկերությունն ապրիլի 24-ին կցուցադրի նոր վավերագրական ֆիլմ` Հայոց ցեղասպանությանը նվիրված: Այն կոչվում է «Ցեղասպանություն. Սկիզբը», հայտնում է ntv.ru-ն: Ֆիլմի նկարահանումների համար հեղինակները մեկնել են Թուրքիա, ներկա գտնվել այնտեղ մնացած միակ հայկական գյուղում եւ անգամ նրանց հաջողվել է ականատեսների հետ զրուցել: Տեսանյութը` այստեղ
Մեծ եղեռնի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշումը ներկայացրել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի խոսնակը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ջոշ Էրնեսթը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի’ Մեծ եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին, ասել է, որ Օբաման ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում «այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ»: Մանրամասները` տեսանյութում:






























