22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Օլանդը կմեկնի Բաքու

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 23-ին կժամանի Երեւան` մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Երեւանից անմիջապես հետո Օլանդը կմեկնի Ադրբեջան: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Մանկական կենտրոնում երեխային կպչուն ժապավենով կպցրել են աթոռին /ֆոտո, վիդեո/

Սարատովում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել այն, թե ինչպես են մանկական կենտրոնում վերաբերվել փոքր երեխայի հետ: Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութ են հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են մանկական կենտրոնում երեխային կպչուն ժապավենով կպցրել աթոռին: Դեպքը տեղի է ունեցել Սարատովի «Ոսկե բանալի» մանկական կենտրոնում, որտեղ հիմնականում զարգացման հետ խնդիրներ ունեցող երեխաներ են հաճախում` աուտիզմով տառապող, […]

Փոխվարչապետի կինը մեկ տարում 119.5 միլիոն է աշխատել

Ռուս քաղաքական գործիչների կանանցից ամենահարուստը, 2014 թվականի տվյալներով, փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի կինն է` Նատալյան: Մեկ տարում նա աշխատել է 119.5 միլիոն ռուբլի, հայտնում է Lenta.ru-ն: Երկրորդ տեղում ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կինն է, 33-ամյա Մարինայի տարվա եկամուտը կազմել է 84,2 միլիոն ռուբլի: Երրորդը երկրի ներքին գործերի նախարարի կինն է: Իսկ ահա երկրի վարչապետ Դմիտրի […]

Ինչպիսին էր Պուտինը մանուկ հասակում եւ երիտասարդ տարիներին /ֆոտոշարք/

Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դպրոցական եւ երիտասարդության տրաիների լուսանկարները: Մասնավորապես հրապարակվել են Պուտինի` 1960-1990 թվականների լուսանկարները: Հիշեցնենք, որ վերջերս Time հանդեսը Պուտինին ճանաչել էր տարվա ամենաազդեցիկ մարդ:

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. քրիստոնյաների մասսայական մահապատիժ /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեսանյութ են տարածել, որում երեւում է, թե ինչպես են Լիբանանի քրիստոնյաներին մասսակայան սպանդի ենթարկում, հայտնում է ТАСС գործակալությունը: Քրիստոնյաների առաջին խմբին իսլամիստները գնդակահարել են, երկրորդ խմբին` գլխատել ծովի ափին: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ:

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագիծ ԱՄՆ Սենատում. Azatutyun.am

Հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի կողմից այդ ոճրի դատապարտմանը, ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քըրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը կոչ է անում հայ – թուրքական կայուն և երկարատև հարաբերությունների՝ հիմնված Հայոց ցեղասպանության «լիակատար ճանաչման» վրա, հայտնում է Azatutyun.am-ը: Նախագահ Բարաք Օբամայի ապրիլի […]

Օբաման պատմական հնարավորություն ունի. Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի /ANCA/ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի խոսքերը, երբ վերջինը հայտարարել էր, թե ցավում է «Օսմանյան կայսրության անկման շրջանում զոհված օսմանյան հայերի վերաբերյալ»: Համբարյանն ասել է, որ Ցեղասպանության ճանաչման մեծ ալիք է բարձրացել, մինչդեռ վարչապետ Դավութօղլուն կեղծ ափսոսանք է հայտնում, սակայն չի ընդունում ոչ պատասխանատվություն, ոչ էլ փոխհատուցումներ […]

Մոսկվայի երկնքում սպիտակ փուչիկներ են հայտնվել` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի երկնքում հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այստեղ Մոսկվայի հայերի մասնակցությամբ «Անմահ հոգիներ» ակցիան է տեղի ունեցել, հայտնում է NTV.ru-ն: Ռուսաստանում Հայ երիտասարդների կոնգրեսի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը ասել է, որ թեեւ 100 տարի է անցել, երիտասարդ սերունդը հիշում է այն սարսափելի իրադարձությունների մասին և հայտարարում է, որ պայքարելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի