25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դավիթ Նալբանդյանը կոչ է անում չմոռանալ Ցեղասպանության զոհերին /վիդեո/

Արգենտինահայ հանրահայտ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին տեսահոլովակի նկարահանումներին և կոչ արել աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին:

Բողոքի ակցիա Գլենդելում. պահանջում են պաշտոնական Երեւանից /ֆոտո/

Այս պահին Գլենդելում Հայկական հյուպատոսարանի առաջ «Վերածնունդ» շարժման անդամները իրականացնում են բողոքի ակցիա: Նրանք պարզել են «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ձերբակալված անդամների լուսանկարներով պաստառներ և պահանջում են նրանց ազատությունը: Դիտեք լուսանկարները

Շոկ. մայրը երեխային գցել է գետնին ու փորձել ոտքով հարվածել նրան /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում մայրը փոքրիկ երեխային գցում է գետնին ու ոտքով ցանկանում հարվածել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում: Սարսափելին այն է, որ տեսանյութի հեղինակը երեխայի հայրն է: Ընտանեկան հերթական վեճի ժամանակ կինը սալյակից վերցրել է երեխային և նետել գետնին: Տեսնելով, որ ամուսինը տեսագրում է փորձել է ոտքով հարվածել երեխային: Դրանից անմիջապես […]

Համարձակություն ունեցե՛ք, պրն. նախագա՛հ, Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու. The Washington Post

The Washington Post -ը հրապարակել է ամերիկացի արձակագիր Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում հեղինակը հույս է հայտնում, որ «նախագահ Օբաման կխոսի այն թեմայով, որի մասին նախկինում չէին խոսում, Հռոմի Պապի պես քաջ կգտնվի և հայկական ողբերգությունը «ցեղասպանություն» կանվանի», գրում է http://armeniangenocide100.org-ը:  Հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Քիմ Քարդաշյանն ու Հռոմի Պապն անցյալ շաբաթվա ամենազանգվածային նորությունների կենտրոնում էին». այս նախադասությունը […]

Պապն այնքան հզոր է…Պուտինը պատասխանում է Ռուսաստանի բնակիչներին /վիդեո, ուղիղ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացնում է իր ամենամյա «ուղիղ կապով» շփումը, որն այս տարի 13-րդն է: Նա այս պահին պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին կենտրոնական հեռուստաալիքների և ռադիոկայանների ուղիղ եթերում: Պուտինն անդրադարձել է ՌԴ տնտեսությանը, դրսի պատժամիջոցներին ու դրանց հետեւանքների հաղթահարմանը: Պուտինն անդրադարձել է նաեւ նավթի գնին՝ նշելով, որ այն բարձրանում է, հետեւաբար՝ տնտեսության վիճակը […]

Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը արտակարգ նիստ է ձոնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. Azatutyun.am

Ուրուգվայի օրենսդիր իշխանության նախաձեռնությամբ՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը արտակարգ նիստ է ձոնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, գրում է Azatutyun.am-ը: Նիստին ներկա էին Ուրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, հրեական համայնքի խորհրդի ատենապետ Սերխիո Գորզին: Ուրուգվայի հայ համայնքի շուրջ 200 ներկայացուցիչներ հուզմունքով հետևում էին նիստին ու ծափահարում ելույթ ունեցող պատգամավորներին: Խորհրդարանում […]

5 կանայք, որոնք պայքարել են նախագահի պաշտոնի համար

Հիլարի Քլինթոնն առաջինը չէ  Բոլորը սպասում էին կիրակի արված հայտարարությանը, ըստ որի Հիլարի Ռոդհամ Քլինթոնը մասնակցելու է 2016-ի նախագահի ընտրություններին: Դեմոկրատական կուսակցությունն ունի իր կին առաջատարը երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարում: Բայց Քլինթոնն առաջին կինը չէ, որ պայքարում է նախագահի պաշտոնի համար: Եղել են ևս հինգը, որոնք ձգտել են Սպիտակ տուն, գրում է interpress.am-ը`Time-ին հղումով: […]

Հայերին կոտորողը հենց իմ ընտանիքն է եղել. Նևին Թահինջիօղլու

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը, գրում է civilnet.am-ը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի […]

ԱՄՆ-ն պետք է իր անունով կոչի Հայոց ցեղասպանությունը. Los Angeles Times

Los Angeles Times պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու այդ համատեքստում Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի  կիրառման անհրաժեշտությանը, գրում է armeniangenocide100.org-ը:  «Կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, Սբ. Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս Պապը հանդուգն քայլ է արել: Այդ օրը տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված 1.5 մլն հայերի կոտորածի 100-րդ տարելիցին, որը Պապը որակավորել […]

Time-ը անվանել է տարվա ամենազդեցիկներին

Ամերիկյան Time հանդեսը ամփոփել է ամենամյա «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկը: Առաջին տեղում, համաձայն հարցումների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Երկրորդ տեղում գրեթե նույն ձայներով հարավկորեացի երգչուհի CL-ն է, երրրորդը երգչուհի Լեդի Գագան է: Ամենաազդեցիկ մարդկանց ցանկում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլոք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի