18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բանաձևը ցույց տվեց հայերի հետ Եվրոպայի համերաշխությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր News.am

Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ուլրիկե Լունաչեկն  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրտեսակետն է ներկայացրել  Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, այդ հարցում անձնական պատասխանատվության և Թուրքիայի հետագա քայլերի մասին: 

Մի քանի բառով ներկայացրեք, խնդրեմ, Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունածբանաձևի մասին Ձեր տեսակետը:

 Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասը, ովքեր կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևին, եվրոպական համերաշխություն ցուցաբերեցին հայ ժողովրդի հետ և ընդգծեցին 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն հիշատակելու անհրաժեշտությունը:

 Որքանո՞վ բանաձևը կարող է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանհակակշիռ դառնալ:

Դա հստակ հաղորդագրություն է: Սակայն բանաձևի օգտին մեծ աջակցությունը չպետք է մեկնաբանել որպես Թուրքիա կամ թուրքական կառավարության հանդեպ թշնամանքի նման: Հակառակը, բանաձևը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որոնցում նրանք ցավակցություն հայտնեցին և ընդունեցին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված դաժանությունը: Սակայն բանաձևը նաև հետագա քայլեր է պահանջում. բացել Թուրքիայի արխիվները, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և շարունակել քայլեր ձեռնարկել՝ հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ:

 Ինչպիսի՞ն են լինելու Ձեր հետագա քայլերը: 

Ես շարունակելու եմ առաջ տանել այդ ուղերձը: Եվ, հաշվի առնելով իմ երկրի՝ Ավստրիայի պատմությունը՝ որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակից, ես առանձնակի պատասխանատվություն եմ զգում խրախուսել այդ ողբեգրության ուսումնասիրումը նաև իմ երկրում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ