17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը արտակարգ նիստ է ձոնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. Azatutyun.am

Ուրուգվայի օրենսդիր իշխանության նախաձեռնությամբ՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը արտակարգ նիստ է ձոնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, գրում է Azatutyun.am-ը:

Նիստին ներկա էին Ուրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, հրեական համայնքի խորհրդի ատենապետ Սերխիո Գորզին:

Ուրուգվայի հայ համայնքի շուրջ 200 ներկայացուցիչներ հուզմունքով հետևում էին նիստին ու ծափահարում ելույթ ունեցող պատգամավորներին:

Խորհրդարանում խոսեցին բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք՝ Ուրուգվայը աշխարհի պետություններից առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 1965 թվականին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ