23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հայոց ցեղասպանությունը, արքայազն Չարլզը եւ Թուրքիան. ՀՀ նախկին վարչապետի հարցազրույցը CNN-ին /վիդեո/

Ապրիլի 23-ին CNN հեռուստաընկերությանը հյուրընկալվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Նա պատմել է 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածի մասին, նշել, որ Ցեղասպանոթյան ճանաչումը միակ ուղին է դեպի ճշմարտություն: «Ցեղասպանությունը հենց այն բառն է, որը ցույց է տալիս ճշմարտությունը»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Թուրքիայի ժխտողական կեցվածքին: Նա […]

Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի. Գերմանիայի Բունդեսթագի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագը այսօր նիստը սկսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկումով, որը կոչվել է «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։  Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։ «Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում այն պատմական իրադարձություններին, որոնք իրենց հետքը թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։ Ցեղասպանությունը պետք […]

Չարիքի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի հայազգի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել  Հայոց ցեղասպանության մասին: Նա նշել է, որ դժվար է առերեսվել Ցեղասպանությանը, ինչպես ցանկացած չարիքի, բայց դա անհրաժեշտ է անել: «Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ճանաչել այն, սա մենք գիտենք պատմությունից: Մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն […]

Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ համայնքին

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է իր երկրի հայ համայնքին, գրում է «Արմենպրես»-ը` հղում անելով Կանադայի Horizon հայկական թերթին:  Կանադայի վարչապետի ուղերձում մասնավորապես նշված է. «Այս օրը մենք նշում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկանց սարսափելի մահվան տարելիցը։ Ե′վ Սենատը, և′ Ներկայացուցիչների պալատը բանաձևեր են ընդունել՝ այդ իրադարձությունները […]

Սգում ենք բոլոր զոհերի համար.ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում: Նա մասնավորապես գրել է, որ իրենք հիշում են Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում են բոլոր զոհերի համար:

Օբաման բառախաղերի է դիմում. ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը քննադատում է

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որտեղ Օբաման կրկին խուսափեց արտասանել «ցեղասպանություն» բառը: Արամ Համբարյանը նշել է, որ Օբամայի այս պահվածքը հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը: «Տխուր է, երբ Օբաման բառախաղերի է դիմում, և ակնհայտ է, որ ճշմարտությունից հեռանում է` լինելով օտարերկրյա ազդեցության տակ: […]

Հայոց ցեղասպանությունը Սթիվ Ջոբսի համար անձնական ողբերգություն էր. The Daily Beast

Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է աշխարհահռչակ Apple ընկերության վերջին գլուխգործոցին և ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ հայերի և հայկական մշակույթին առնչվելու կապին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև, գրում է armeniangenocide100.org-ը:  «Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, աշխարհահռչակ Apple ընկերությունը ներկայացնելու է իր հերթական գլուխգործոցներից մեկը՝ Apple ժամացույցը (Apple Watch): Սակայն այդ օրը ոչ միայն հայտնի […]

Բազմաթիվ հայեր նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում. Օբամայի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է տարածել 1915թ. ապրիլի 24-ի դեպքերի մասին, որտեղ կրկին չի արտասանել «Ցեղասպանություն» բառը: Նախագահը մասնավորապես ասել է. «Այս տարի նշվում է Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին  զանգվածային ոճրագործության 100-րդ տարելիցը: Այն խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը»: Օբաման ասել է, ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի […]

«Ողջ գիշեր չքնեցի … ». Գեւորգը 36 տարի առաջ հեռացավ հայրենիքից /վիդեո/

Գևորգ Բեբեջյանը ենթարկվելով ծնողների կամքին 35 տարի առաջ հեռացավ Հայաստանից: Նա այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր: «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամը Հայաստանում է` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին: «Ինձի համար էնքան հետաքրքիր էր, երբ իջա ինքնաթիռից: Ողջ գիշեր չքնեցի ու հելա սկսեցի փողոցներով ման գալ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Բեբեջյանը: Նա երազում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի