16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ է ներկայացվել

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Երվանդ Նիսանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար օրենքի նախագիծ է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberdiyarbakir» լրատվական կայքը, հայ պատգամավորի  առաջարկի տակ ստորագրել է շուրջ 40 պատգամվոր:  Խորհրդարան ներկայացված  նախագիծն առաջարկում է  ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր հռչակել, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ «Քուրդիստանի հայրենասերների […]

Մենք ձեր փողոցներում ենք. ահաբեկիչները սպառնում են Իտալիային

Իտալիայի հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիքներ է տարածել, գրում է Вести-ն: Ահաբեկիչները  սոցկայքում տեղադրել են լուսանկարներ և գրառել. «Մենք ձեր փողոցներում ենք։ Սպասեք X ժամին»: Լուսանկարներն արված են Հռոմի կենտրոնում` Կոլիզեումի և Էքսպոկենտրոնի ֆոնին, անգամ` ոստիկանների կողքին։

Փլատակներից հրաշքով փրկված նորածինը ցնցել է աշխարհը

Նեպալում, ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն ավելի քան 4.5 հազար է, տուժածները մոտ 8 հազար են։ 7.9 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հյուսիս-արևելք, անդրադարձել է երկրի 39 շրջաններում 8 մլն մարդու կյանքի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ին: Աշխարհը ցնցած երկրաշարժը շարունակում է մնալ թոփ թեմա առաջատար ԶԼՄ-ներում: Այս անգամ […]

Հայաստանը` «անազատ» մամուլ ունեցող երկիր

Freedom House կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը, որում այս տարի ներառված են եղել 199 պետություններ: Դրանցից 63-ը գնահատվել է «ազատ», 71-ը՝ «մասամբ ազատ», 65-ը` «անազատ»։ Հայաստանն այս տարվա տվյալներով 135-րդ տեղում է և համարվում է «անազատ» մամուլ ունեցող երկիր: Ադրբեջանը, որը գտնվում է 188-րդ տեղում, Ռուսաստանը 180-րդն է,  Թուրքիան` 142-ը: Երեք պետություններն էլ […]

Թուրք մարզիչն ապրիլի 24-ին Արազ Օզբիլիսին հեռացրել է «Սպարտակի» հիմնական կազմից

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը հեռացվել է ակումբի հիմնական կազմից, գրում է eurosport.ru-ն: Օզբիլիսը հայտարարել է, որ ազգությամբ թուրք մարզիչ Մուրատ Յակինը ապրիլի 24-ին իրեն տեղափոխել է երկրորդ թիմ, չնայած ինքն իրեն հրաշալի էր զգում եւ  պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ: «Մարզչական շտաբի հետ խնդիրները պարբերական բնույթ են կրում: […]

Հայոց Ցեղասպանության լոզունգը` «Միլան»-«Ինտեր» եւ «Ինտեր»-«Ռոմա» խաղերի ժամանակ /ֆոտո/

Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի լոզունգը Բոլոնիայի հայ համայնքի ջանքերով “ծածանվել” է ապրիլ 19-ին Միլանի Սան Սիրո խաղադաշտում Միլան-Ինտեր, ինչպես նաեւ նույն դաշտում ապրիլ 25-ին տեղի ունեցած Ինտեր – Ռոմա խաղերի ժամանակ, որը  չի վրիպել իտալացի հաղորդավարների ուշադրությունից, ովքեր հիշեցրել են խաղի բազմամիլիոն ակնդիրներին եւ ունկնդիրներին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին :

Հայաստանն անցկացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի զգացմունքային արարողություն

ԵՐԵՎԱՆ, Հայաստան (AP) – Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները մյուս առաջնորդների հետ ուրբաթ մասնակցեցին  100 տարի առաջ օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակի արարողություններին, իրադարձություն, որը դիվանագիտական ցավոտ կետ է երկու կողմերի համար, գրում է interpress.am-ը` huffington post-ին հղումով: Ամեն տարի ապրիլի 24-ի արարողությունները նշվում են այն օրը, երբ 250 հայ մտավորականներ սպանվեցին և […]

ԽՍՀՄ բոլոր նախկին պետությունները Ռուսաստանի տարածք են. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Նախագահ» ֆիլմում խոսելով ԽՍՀՄ փլուզման մասին, ասել է, որ ԽՍՀՄ բոլոր նախկին պետությունները Ռուսաստանի տարածք են, գրում է proua.com-ը: «Մեր բոլորի մոտ թյուր պատկերացում էր այն ժամանակ, որ երբ ԽՍՀՄ-ը փլուզվի, ողջ աշխարհը մեզ իր գիրկը կառնի`եղբոր նման»,- ասել է նա` նշելով, որ իրականում Արեւմուտքը Ռուսաստանի խլեց այն «ողջ հզորության մնացորդները, […]

Անձրևի ու վշտի օրը Հայաստանը հիշատակում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը. The New York Times

Հազարավոր հայեր ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ` ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի, որոնք 100 տարի առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայում: Միջոցառումն աշխարհում ընթացող համանման բազում հիշատակումներից մեկն էր` նվիրված այն դեպքերի 100-րդ տարելիցին, որոնք պատմաբաններն անվանում են Ցեղասպանություն, գրում է interpress.am-ը` The New York Times-ին հղումով: Զանգվածային սպանությունների ու բռնի տեղահանության իրավական ձևակերպումը շարունակում […]

Մասսայական բախումներ ԱՄՆ-ում. կան տուժածներ /վիդեո/

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում մասսայական բախումներ են ոստիկանության եւ տեղացիների միջեւ: Վերջինները բողոքի ակցիաներ են իրականացնում` հայտարարելով, որ ոստիկանները չարդարացված կերպով ուժ են կիրառում եւ անգամ սպանում անմեղ մարդկանց, հայտնում է РИА “Новости”-ն: Ակցիայի մասնակիցները շշերով ու քարերով հարվածել են ոստիկանններին, ջարդուխուրդ են արել խանութներն ու թալանել դրանք: Բալթիմորում երկրի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել, հազարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի