Թուրք մարզիչն ապրիլի 24-ին Արազ Օզբիլիսին հեռացրել է «Սպարտակի» հիմնական կազմից
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը հեռացվել է ակումբի հիմնական կազմից, գրում է eurosport.ru-ն:
Օզբիլիսը հայտարարել է, որ ազգությամբ թուրք մարզիչ Մուրատ Յակինը ապրիլի 24-ին իրեն տեղափոխել է երկրորդ թիմ, չնայած ինքն իրեն հրաշալի էր զգում եւ պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ:
«Մարզչական շտաբի հետ խնդիրները պարբերական բնույթ են կրում: Չկա նրանց հետ պատշաճ հաղորդակցություն: Այնքան էլ նորմալ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում, թե ինչ են քեզնից պահանջում», – ասել է հայ ֆուտբոլիստը:
«Յակինը կանչեց բոլոր բժիշկներին ու մարզիչներին և հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես շոկի մեջ էի: Յակինը հայտարարեց, որ վնասվածքով խաղացողների հետ չի ցանկանում աշխատել, և ինձ ուղարկեց երկրորդ թիմ, որը մարզվում է սինթետիկայի վրա: Բայց ես ինձ վաղուց հրաշալի եմ զգում եւ պատրաստ եմ խաղալ: Այդ ամենը տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Այժմ կասկածներ ունեմ, որ այս ամենը հետևանք է այն բանի, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք: Ես երկար ժամանակ այդ մտքերն ինձնից վանում էի, բայց կարծես թե ամեն ինչ հենց այսպես է: Յակինն ինձ հիմնական կազմից հետացրեց հենց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը», – ասել է Օզբիլիզը: