«System Of A Down»-ի Շավո Օդաջյանն էլ փշաքաղվեց /վիդեո/
Աշխարհահռչակ «System Of A Down» խմբի կիթառահար, մեր հայրենակից Շավո Օդաջյանի Հայաստան այցի առաջին զգացողություններն աննկարագրելի են : Մանրամասները` տեսանյութում:
Աշխարհահռչակ «System Of A Down» խմբի կիթառահար, մեր հայրենակից Շավո Օդաջյանի Հայաստան այցի առաջին զգացողություններն աննկարագրելի են : Մանրամասները` տեսանյութում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը Ծիծեռնակաբերդում Թուրքիայի կողմից քննադատության է արժանացել: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»: Սակայն, ինչպես փոխանցում է […]
ԱՄՆ-ում ավելի քան 130 հազար հայ դուրս է եկել փողոց պահանջելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ու իշխանություններից ընդունել Հայոց ցեղասպանությունը: Քայլերթ է կազմակերպվել Լոս-Անջելեսում և Ամերիկայի այլ հայաշատ քաղաքներում: Աշխարհի այլ երկրներում ևս նման բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
Ria novosti գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի:
Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել ամերիկյան հայտնի CNN հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել էր 1915թ-ի իրադարձությունների մասին և նշել, որ դրանք ոչ մի դեպքում չի կարելի համարել «Ցեղասպանություն»: Ապրիլի 24-ին CNN-ը հրապարակել է հոդված, որում հակադարձել է թուրք արտգործնախարարի հնչեցրած կարծիքներին` մեջբերելով Հայոց ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքներ, գրում է armeniangenocide100.org-ը: Հոդվածում […]
Գերմանիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում իրականացված մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն որակող բանաձեւին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նշել է, որ այս բանաձեւին հավանություն տալը կարող է հարուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:
Ուկրաինայի ներքին գործերի ազգությամբ հայ նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում մեծ գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին` այն վերնագրելով «Ցավդ տանեմ» բառերով: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր, ապրիլի 24-ին, ողբերգական դեպքերի հարյուրամյա տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, […]
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա լուսանկարվել է կոչով, իսկ լուսանկարը հրապարակել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Ապրիլի 23-ին Վառնայում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի բուն միջոցառումները: Երևանի ժամանակով ժամը 17:15-ին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում սկսվեց Մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողության ուղիղ եթերով հեռարձակումը, որին հետևում էին տասյակ հայորդիներ: Ժամը 19:15-ին եկեղեցում հնչեցին 100 գուժկան զանգեր, որից հետո Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը: Երեկոյան ժամը 20:00-ին, Բուլղարիայի հայերի միության […]
Ռուսաստանի Պետական դուման այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել, գրում է РИА Новости-ն: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պետդուման իր խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիան կարող է եւ պետք է դառնա բարդրացիության եւ իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու ստեղծարարության տարածք»: […]






























