22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սարսափելի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4310-ի

Նեպալում հզոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել, այսօր առավոտվա տվյալներով` 4310 մահացած կա: Սակայն հնարավոր է, որ զոհերի թիվը դեռ էլի ավելանա, քանի որ փրկարարական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, փրկարարները շարունակում են փլատակների տակ փնտրել մարդկանց, հայտնում է Lifenews-ը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նեպալում 7.9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը ամենահզորն է […]

Վաշինգտոնում հայերի եւ թուրքերի միջեւ բախումներ են տեղի ունեցել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց բախումներ են տեղի ունեցել հայերի եւ թուրքերի միջեւ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված հայերը ակցիաներ են իրականացրել, թուրքերն էլ իրենց հերթին ակցիա են արել` պնդելով, թե հայերը «հորինել են այդ ցեղասպանությունը»: Արդյունքում ոստիկանները միջամտել են եւ ձերբակալել մի քանի հոգու:

«Геноцид. Начало». НТВ-ի ֆիլմը` Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին` «Ցեղասպանություն, Սկիզբ» անվանումով: Ֆիլմի նկարահանումների համար հեղինակները մեկնել են Թուրքիա, ներկա գտնվել այնտեղ մնացած միակ հայկական գյուղում եւ անգամ նրանց հաջողվել է ականատեսների հետ զրուցել:

Թուրքիան չպետք է անհանգստանա Հայաստանում Պուտինի ելույթից. Կրեմլը պատասխանել է

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է բացասաբար մեկնաբանի Պուտինի ելույթը Հայաստանում` Ծիծեռնակաբերդում: Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր է, հայտնում է “Интерфакс”-ը: «Մենք կարծում ենք, որ նախագահի մասնակցությունը հիշատակման արարողություններին չպետք է բացասաբար մեկնաբանվի Անկարայի կողմից: Շատ կարեւոր է ծանոթանալ Պուտինի ելույթի հետ: Եւ շատ կարեւոր […]

Հայոց ցեղասպանության թեման` Լոնդոնի գրքի ցուցահանդեսում

Լոնդոնի գրքի տոնավաճառը հիմնադրվել է 1971 թվականին և 44 տարիների ընթացքում, իրավամբ, ձեռք բերել «Եվրոպական հրատարակիչների Մեքքա» անվանումը: Համաշխարհային հրատարակչական համայնքի հեղինակավոր այս հարթակը համարվում է նաև տարբեր մշակույթների հանդիպման վայր` հնարավոր բոլոր դրսևորումներով: Լոնդոնի գրքի տոնավաճառը 2015 թվականին անցկացվում էր ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» ցուցահանդեսային կենտրոնում: Այս տարի տոնավաճառի այցելուները հանդիպեցին գրքի և հրատարակչական գործի, […]

Սարսափելի երկրաշարժ Նեպալում. ճշտվում է ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվությունը /ֆոտո, վիդեո/

Նեպալում իրար հետեւից երկու հզորագույն երկրաշարժ է տեղի ունեցել` 7,9 մագնիտուդով, հայտնում է РИА Новости-ն: Աղետի արդյունքում զոհերի թիվը արդեն հասել է 3218-ի, վիրավոր է ավելի քան 6 500 մարդ: Փոխանցվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Նեպալը հումանիտար օգնության խնդրանքով դիմել է ողջ աշխարհին: Նեպալ փրկարարների են ուղարկել Չինաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան եւ […]

Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բուլղարիայի խորհրդարանը ձայների157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը` նշելով, որ խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակելով «հայ զոհերի հիշատակի օր», գրում է aztagdaily.com-ը: Բուլղարիայի վարչապետ Բոյկու Բորիսովը խորհրդարանու, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, […]

Նախագահական ընտրություններ Ղազախստանում. Նազարբաեւը ձայների 97,5%-ով առաջատար է

Երեկ` ապրիլի 26-ին, Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում, նախնական տվյալներով, առաջատարն է Ղազախստանի գործող Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` ձայների 97,5 տոկոսով, գրում է РИАНовости–ն: Այս տվյալները ներկայացված են էքզիթ – փոլի արդյունքների հիման վրա. այլ թեկնածուներից Աբելղազի Կուսայնովը հավաքել է ձայների 0,63%, իսկ Թուրգուն Սիզդիկովը՝ 1,87%-ը: Ընտրություններին ռեկորդային թվով մարդիկ են ներկայացել, ընտրողների 95,11 […]

Բազմահազարանոց երթ Լոս-Անջելեսում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունեցել երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին մասնակցել է մոտ 130 հազար մարդ, այդ թվում` հայտնի մարդիկ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում` երգիչ Հարութ Փամբուկչյանը, Արմենչիկը եւ այլոք: Ամերիկահայերը, հայկական դրոշները ձեռքներին, երթ են իրականացրել` պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տեսանյութը դիտեք հետեւյալ հղմամբ` https://www.facebook.com/raffi.asatoorian/videos/vb.745775638/10153818650425639/?type=2&theater

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի