16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարսափելի երկրաշարժ Նեպալում. ճշտվում է ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվությունը /ֆոտո, վիդեո/

Նեպալում իրար հետեւից երկու հզորագույն երկրաշարժ է տեղի ունեցել` 7,9 մագնիտուդով, հայտնում է РИА Новости-ն:

Աղետի արդյունքում զոհերի թիվը արդեն հասել է 3218-ի, վիրավոր է ավելի քան 6 500 մարդ: Փոխանցվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Նեպալը հումանիտար օգնության խնդրանքով դիմել է ողջ աշխարհին:

Նեպալ փրկարարների են ուղարկել Չինաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան եւ Ռուսաստանը:

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում: 

Ըստ Ա. Խաչատրյանի՝ ներկա պահին (ժամը 21.00-ին) զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ:  Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ