22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ցեղասպանության հայտարարությանը աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ են միացել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ և գործընկերներ, Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ / 170-ից ավել/, ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից: Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, […]

Իտալիայի Սենատը 1 րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Այսօր Իտալիայի Սենատը 1 րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նա ասել է, որ Հայոց ցեղասպանությունը նշվում է որպես առաջին ցեղասպանությունը: Սենատորը կարեւորել է Հռոմի պապի հայտարարությունը` Ցեղասպանության մասին: «Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհը ցնցեց անտարբերությունից եւ ժողովուրդների […]

400 հոգի բերման է ենթարկվել Հիտլերի պատճառով

Մոսկվայում տեղի խոշորագույն նացիոնալիստական խմբակցությունը նշել է Ադոլֆ Հիտլերի ծնունդը: Երիտասարդները «ծննդյան տոնակատարության» առթիվ մեծ աղմուկ են բարձրացրել, եւ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը 40 հոգու է ձերբակալել, գրում է rusjev.net-ը: Ոստիկանությունը երիտասարդների մոտ նացիստական զինանշաններ եւ զենք-զինամթերք է հայտնաբերել:

Տղամարդիկ չէին պատմում՝ ինչպես են իրենց աչքի առաջ բռնաբարել քույրերին. Lenta.ru

Ցեղասպանությունից հրաշքով փրկվածները մինչ 1960-ականները փորձում էին չհիշել այդ ողբերգական դեպքերի մասին։ Կանայք լռում էին այն մասին, որ, լինելով փոքր, ենթարկվել են բռնությունների։ Տղամարդիկ չէին ցանկանում պատմել՝ ինչպես են իրենց աչքի առաջ ստորացրել ծնողներին և բռնաբարել քույրերին։ Նրանք, ովքեր ողջ էին մնացել, թաքցրել են հին գաղտնիքները գերեզմանաքարերի տակ։ Այդպես էր շատ երկար ժամանակ, գրում է […]

ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 23-ին ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն, հայտնում է armeniangenocide100.org-ը:  Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից։  Հայտարարության մեջ ասվում է. «Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների […]

Լուգանսկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ակցիաներ են իրականացվում /վիդեո/

Ողջ աշխարհում, այդ թվում` Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում, այսօր հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է LifeNews-ը: «Այժմ Լուգանսկում մոտ 1.5 հազար հայ է ապրում: Պատերազմի պատճառով այստեղի հայ համայնքի անդամներից շատերը Ռուսաստան են տեղափոխվել, ոմանք էլ` Հայաստան: Չի կարելի մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ»,- ասել է Լուգանսկի հայ […]

Անհայտ մահացու հիվանդություն է մոլեգնել

Անհայտ ծագման մահացու հիվանդություն է սկսել մոլեգնել Նիգերիայում, որով 23 հոգի են վարակվել, իսկ 18-ը` մահացել, հայտնում է Интерфакс-ը: Հիվանդության ծագումն առայժմ անհայտ է, այն սկսվում է գլխացավերով, տեսողության կորստով: Առաջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս վարակը ընդհանուր կապեր ունի էբոլա վարակի հետ:

Թուրքիայի հոգևոր առաջնորդը Հայաստանի մասին Պապի մեկնաբանությունները «անառակություն» է անվանել

Թուրքիայի հոգևոր առաջնորդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն կոչելը, մեկնաբանեց որպես «անառակություն» և ասաց, որ Վատիկանը մինչև մեղադրանքներ ներկայացնելը նախևառաջ պետք է իր պատմությանը նայի, գրում է interpress.am-ը` reuters-ին հղումով: Ֆրանցիսկոսը հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին առաջնորդն է, ով այս ամիս 1.5  միլիոն հայերի սպանությունը հրապարակայնորեն անվանեց «ցեղասպանություն» ՝ Թուրքիայի հետ լարվածություն […]

Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/

ԱՄՆ-ի Պետ դեպարտամենտի ժամանակավոր խոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե Օբաման ինչու չի պահում խոստումն ու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը` Մարի Հարֆը ասել է, որ Օբաման պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: «Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել, եւ մենք […]

Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում կարդացել է Ցեղասպանության զոհերից անունները /վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում մեկ ժամի ընթացքում կարդացել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունը, հայտնում է Asbarez-ը: Շիֆը հայտարարել է, որ մեկ ժամում ինքն ի վիճակի է եղել ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները: «Բոլորի անուններն ընթերցելու համար շաբաթների պետք կլինեին: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի