16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ցավդ տանեմ. Արսեն Ավակովը դատապարտում է եւ ցավակցում

Ուկրաինայի ներքին գործերի ազգությամբ հայ նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում մեծ գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին` այն վերնագրելով «Ցավդ տանեմ» բառերով:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր, ապրիլի 24-ին, ողբերգական դեպքերի հարյուրամյա տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ եղել է «սխալ» ազգությունը և «սխալ» հավատը: Դա եղել է մանրամասն մտածված և պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ…»:

Ավակովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը միայն մեկ ժողովրդի ողբերգություն չէ: «Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: Հենց այդ պատճառով է այդքան կարևոր պետական մակարդակով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, ամրագրել ցանկացած հակամարտությունների և վեճերի՝ նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորությունները…

Այսօր Ուկրաինայի խորհրդարանը  մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ավակովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ