16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Շատ կարևոր է նախագահ Պուտինի ելույթին ուշադիր ծանոթանալ. Կրեմլը արձագանքել է Թուրքիային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը Ծիծեռնակաբերդում Թուրքիայի կողմից քննադատության է արժանացել: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»:

Սակայն, ինչպես փոխանցում է ռուսական «РБК» հեռուստաընկերությունը,  ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «ՌԴ նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին չպետք է Անկարայի կողմից բացասաբար մեկնաբանվի:

«Բնականաբար, ոգեկոչման արարողությանը ՌԴ նախագահը Երևանում էր մյուս երկրների նախագահների հետ միասին: Շատ կարևոր է նախագահ Պուտինի ելույթին ուշադիր ծանոթանալ»,- հայտարարել է Պեսկովը և հավելել, որ Թուրքիան համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀՀ-ը ՌԴ-ի դաշնակիցն է, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություն:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ