22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

«Պուտին. Պատերազմ». Նեմցովի աղմկահարույց զեկույցը

Հրապարակվել է  վերջերս Մոսկվայում սպանված ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովի` փետրվարին պատրաստած զեկույցը` «Պուտին. Պատերազմ» անվանումով, գրում rbc-ն: Զեկույցը նվիրված է ուկրաինական ճգնաժամում ռուսական միջամտությանը: դրանում նշվում է, որ Ուկրաինայի արևելքում անցած տարվա օգոստոսից մինչև այս  Զեկույցը հիմնված է բաց տվյալների և մահացած զինվորների բարեկամներից Նեմցովի ստացած տեղեկությունների հիման վրա: Նեմցովի զեկույցի համաձայն՝ զոհված զինծառայողների մտերիները […]

Հռոմի պապը ստիպել է Կուբայի առաջնորդին մտածել աղոթքի մասին

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է, որ շատ տպավորված է և նույնիսկ սկսել է մտածել կրկին աղոթելու մասին, գրում է bbc-ն: Նա հայտարարել է, որ կրկին կսկսի աղոթել և կվերադառնա եկեղեցի, եթե Պապը շարունակի իր ծառայությունը նույն ձգտմամբ: «Ես նրան շնորհակալություն հայտնեցի այն ամենի համար, ինչ արեց մեզ […]

Քերին ժամանել է Սոչի` Պուտինին հանդիպելու

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հայտնում է РИАНовости–ն: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Ուկրաինայի հարցը: Կքննարկվեն նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում բավական բարդ են:

Նեպալում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Նեպալում կրկին խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել 7,1 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է РИАНовости–ն: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում և Աֆղանստանում, առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:  Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 ուժգնությամբ երկրաշարժ, ինչի արդյունքում 8 հազարից ավելի մարդ էր զոհվել, 17,5 հազարից ավելին վնասվածքներ էին ստացել:

Ընտանեկան վեճն ավարտվել է մասսայական սպանությամբ

Շվեյցարիայի Վյուրենլինգեն քաղաքում օրերս կրակոցներ են հնչել, ինչից հետո տեղի առանձնատներից մեկի առաջ 4 հոգու դիեր են հայտնաբերվել: Mirror-ի տվյալներով` ամեն ինչ սկսվել է ընտանեկան վեճից: Հանցագործը նախ սպանել է ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել: Թե որն է եղել վեճի պատճառը, առայժմ պարզ չէ:

Զինվորական ինքնաթիռն ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա /վիդեո/

Իսպանիայի Սեւիլյա քաղաքում ռազմական Airbus A400M ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա, գրում է Lenta.ru-ն: Առայժմ պարզ չէ ավիավթարի արդյունքում զոհերի ու վիրավորների թիվը, սակայն նախնական տեղեկություններով` ինքնաթիռում 8-10 հոգի է եղել, նրանք բոլորը մահացել են:

Կետերը զանգվածային ինքնասպանության են դիմել /ֆոտո/

Չիլիի ափերին կետ ձկների զանգվածային ինքնասպանության դեպք է գրանցվել: Մոտ 40 կետ իրենց ափ են նետվել, հայտնում է РИА Новости-ն: Թե ինչը կարող էր նման արարքի առիթ դառնալ, պարզ չէ: Մասնագետները կարծում են, որ կետերը կարող էին ինքնասպան լինել ջրում ջրիմուռների գույնի փոփոխման պատճառով:

Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսը /վիդեո, ուղիղ/

Մոսկվայի Կարմիր հրապարակում քիչ առաջ մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը: Այս տարվա զորահանդեսը լինելու է այս տոնի պատմության մեջ ամենախոշորը, դրա շրջանակներում ներկայացվելու են զինտեխնիկայի բազմաթիվ նոր տեսակներ, հայտնում է РИА Новости–ն: Նախատեսված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ տոնական զորահանդեսի շրջանակում լռության րոպե կհայտարարի՝ ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի