22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռիգայի գագաթնաժողովը՝ վճռական և անհատական մոտեցմամբ. Azatutyun.am

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախատեսվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ, գրում է Azatutyun.am-ը: «Այսպիսով Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարևոր է […]

«Իսլամական պետությունը» գրավել է հնագույն Պալմիրա քաղաքը /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, մի քանի օր տեւած մարտերից հետո, գրավել են Սիրիայում գտնվող և պատմամշակութային արժեք հանդիսացող Պալմիրա հնագույն քաղաքը, հայտնում է «Лента.Ру»-ն: Այժմ մտավախություն կա, որ իսլամիստները կոչնչացնեն Պալմիրայի ավերակները։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել Պալմիրա քաղաքի 26 խաղաղ բնակչի: 

Ռուսաստանում երեխաներով լի ավտոբուսը վթարի է ենթարկվել. Կան զոհեր /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան դաժան ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժեգորոդյան շրջանում: Երեխաներով լի մարդատար ավտոբուսը բաժվել է բեռնատարին, ինչի արդյունքում երեք հոգի է մահացել, այդ թվում՝ 12-ամյա աղջնակ, հայտնում է  “Интерфакс”-ը: Ավտոբուսը Կազանից Մոսկվա է ուղեւորվելիս եղել, այստեղ Կազանի կարատեի հավաքականի պատանի անդամներն են եղել՝ մարզիչների հետ միասին, ովքեր ուղեւորվում էին մրցումների: Հայտնի է, որ […]

Դեռահասը հրդեհել է իրենց բնակարանը, կան զոհեր

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 48-ամյա կինն ու նրա 12-ամյա դուստրը մահացել են, հայտնում է “Интерфакс”-ը: Պարզվել է, որ բնակարանը հրդեհել է 16-ամյա դեռահասը, ով ասել է, որ միշտ վիճել է խորթ հոր հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է գնացել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Բարեւ Թվիթեր, Բարաքն է, լուրջ. Օբաման Թվիթերում էջ ունի /ֆոտո/

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թվիթերում էջ է ստեղծել, եւ ընդամենը մեկ օրվա մեջ նրա հետեւորդների թիվը հասել է 1.34 միլիոնի: Նախագահի էջում հաղորդագրություն է տեղադրված, որում ասվում է. «Բարեւ Թվիթեր, Բարաքն է, լուրջ: 6 տարի է` երկրի ղեկին եմ, եւ միայն հիմա ինձ սեփական էջ տվեցին»:

51-ամյա կինը 21-րդ երեխային է լույս աշխարհ բերել

Բրազիլիայում 51-ամյա կինը իր 21-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Բժիշկները կնոջը զգուշացնում էին, որ հղիությունը կարող է վատ անդրադառնալ նրա առողջության վրա, քանի որ վերջինը բարձր ճնշում ունի: Սակայն կինը 3 կիլոգրամանոց առողջ որդի է ունեցել ու իրեն հրաշալի է զգում, գրում է РИА Новости-ն: Նշվում է նաեւ, որ կինն առաջին երեխային ունեցել է […]

Հարսանիքի ժամանակ տղամարդը սպանել է 6 հյուրերի, ապա` իրեն

Սերբիայում հարսանիքի ժամանակ տղամարդը հրացանով կրակել եւ սպանել է իր 6 ազգականներին, ապա ինքնասպան է եղել, հայտնում է ТАСС գործակալությունը: Տեղի ոստիկանությունից մեկնաբանել են, որ իրենք պարզպես են, որ սպանության պատճառը «ընտանեկան չհարթված խնդիրն են եղել»:

Ինչու հանկարծակի բոլորը սկսեցին լսել տաքսու վարորդին. BBC-ի անդրադարձը

BBC-ն «Ինչու հանկարծակի բոլորը սկսեցին լսել տաքսու վարորդին» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանում վերջերս աղմուկ հանած տաքսու վարորդ Արման Գալստյանին: Հոդվածում պատմվում է վարորդի հարցազրույցի եւ այն մասին, թե ինչպես ստացվեց, որ բոլորը հանկարծ սկսեցին լսել այս վարորդի ասածները, թե որն է նրա ֆենոմենը: Այս հոդվածը անտարբեր չի թողել նաեւ ֆեյսբուքահայերին: Մասնավորապես, օգտատեր Ալֆրեդ Պետրոսյանը […]

Նուլանդը Մոսկվայում է. այցը սկսել է պելմեններ ճաշակելով /ֆոտո/

ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Մոսկվայում է: Նա Ռուսաստան է ժամանել երեկ, սակայն պաշտոնական այցն այսօր է սկսվում: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը Նուլանդին հյուրասիրել է իր սիրելի ուտեստը՝ թթվասերով ռուսական պելմեններ, նրանք ճաշել են ռուսական ռեստորաններից մեկում, հայտնում է РИА Новости–ն: Նուլանդը Մոսկվա է ժամանել Կիեւից, ակնկալվում է, որ նա մի շարք պաշտոնական հանդիպումներ […]

Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, որովհետև հայերին անզեն էին թողել. Ամերիկացի գիտնական

Bradenton Herald-ը ներկայացնում է Օքլենդի Անկախ համալսարանի հետազոտող Սթիվեն Հելբրուքի հոդվածը, որում հեղինակը պատճառաբանում է՝ ինչու են հայերը Ցեղասպանության ընթացքում անպաշտպան եղել իրենց ղեկավարների առջև: Հոդվածը ներկայացնում ենք ստորև, գրում է armeniangenocide100.org-ը: «Անցյալ ամսվա ընթացքում հարյուրավոր նոր պատմություններ են գրվել, որոնք հաղորդում էին  1.5 մլն մարդու կյանք խլած համաշխարհային պատմության ամենամռայլ էջերից մեկի 100-րդ տարելիցի մասին:  Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի