06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռիգայի գագաթնաժողովը՝ վճռական և անհատական մոտեցմամբ. Azatutyun.am

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախատեսվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ, գրում է Azatutyun.am-ը:

«Այսպիսով Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարևոր է համագործակցությունը բոլոր վեց պետությունների հետ», – շեշտել է եվրոպացի պաշտոնյան։

Գագաթնաժողովը, թերևս, հիասթափեցնի ծրագրի առավել ակտիվ անդամներին. փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Եվրոպական միությունն առայժմ պատրաստ չէ այն քայլերին, որոնք ակնկալում են Բրյուսելից։ Խոսքն առաջին հերթին Վրաստանի և Ուկրաինայի մասին է. Կիևն ու Թբիլիսին ակնկալում են հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացում, սակայն եվրոպացի առաջնորդներն այս գագաթնաժողովին նման փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական են համարում։

Իսկ Մոլդովան, որը Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ի տարբերություն այդ երկու երկրների՝ առանց վիզայի դեպի Շենգենյան գոտի կարճաժամկետ այցեր կատարելու իրավունք է ստացել։ Քիշնևն այս գագաթնաժողովից առաջ զուսպ է իր ցանկություններում։

Նշենք, որ այսօր մեկնարկելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաք են մեկնել երեք նախագահներ՝ Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի։ Ադրբեջանն ու Բելառուսը ներկայացված կլինեն արտգործնախարարների մակարդակով, Վրաստանը՝ վարչապետի։

Բելառուսն ակնկալում է Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացում, որը, սակայն, միևնույն ժամանակ, որևէ ձևով չի անդրադառնա արդեն իսկ ձևավորված հարաբերություններին, նշում են բելառուսցի վերլուծաբանները: Այդ դեպքում, ըստ նրանց, հնարավոր կլինի գոնե մասնակիորեն չեղյալ հայտարարել Եվրամիության կողմից Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք տարածված են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավոր շրջապատի վրա։

Ռիգայի գագաթնաժողովից Հայաստանի հետ կապված սպասելիքները դեռ անորոշ են, գրում է գերմանական Deutsche Welle-ն: «Հայտնի չէ՝ ինչ բնույթի փաստաթուղթ կստորագրվի Երևանի և Բրյուսելի միջև։ Ընդհանուր միտքը, որը նախագահ Սերժ Սարգսյանը ձգտելու է հասցնել Ռիգա, այն է, որ չնայած Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության հետ սերտ համագործակցությանը` Հայաստանը չի պատրաստվում երես թեքել Եվրոպայից», – նշում է  Deutsche Welle-ն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ