Սելֆի անելու փորձի ժամանակ աղջիկը կրակել է ինքն իրեն
Մոսկվայի 21-ամյա բնակչուհին որոշել է օդամղիչ ատրճանակով սելֆի անել եւ պատահաբար կրակել է ինքն իր գլխին, հայտնում է Интерфакс-ը: Ատրճանակը գրասենյակում մոռացել էր անվտանգության աշխատակիցը, եւ աղջիկը որոշել է օգտվել առիթից: Այժմ նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:





































