29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սկանդալ. 19-ամյա աղջիկը մահացել է, քանի որ շտապօգնությունում որոշել են, թե իրենց հետ կատակում են

Ռուսաստանի Յարոսլավ քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Տեղի բնակչուհի 19-ամյա Նատալյա Ռեդկոզուբովան մահացել է ասթմայի նոպայից: Նրա ընկերուհին սոցցանցերի իր էջում գրել է.

«Նա վատացել է տանը, ասթմայի ուժեղ նոպա է սկսվել: Նա տանն իր երկու մանկահասակ երեխաների եւ 10 տարեկան քրոջ հետ է եղել: Նատալյան այնքան վատ է եղել, որ չի կարողացել շտապօգնություն կանչել: Շտապօգնություն է զանգահարել նրա 10-ամյա քույրը, սակայն այնտեղից երեխային ասել են` աղջիկ, հերիք է կատակես, ու անջատել են հեռախոսը: Աղջիկը ոստիկանություն է զանգել, ոստիկաններն եկել են 10 րոպեից ու նոր զանգահարել շտապօգնություն: Վերջինները եկել են 40 րոպե հետո, երբ ընկերուհուս փրկել այլեւս անհնար էր»:

Այս գրառումը լայն քննարկման առիթ է դարձել սոցկայքերում, այնքան, որ առողջապահության նախարարությունը ստիպված միջամտել է, գրում է kp.ru-ն:

Մահացած աղջկա ընկերուհին վստահ է` եթե շտապօգնությունը ժամանակին գար, Նատալյան չէր մահանա, քանի որ նրա հետ էլի է նոպաներ եղել, սակայն ժամանակին արված սրսկումից հետո այն անմիջապես անցել է:

Այժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը դեպքի առթիվ ուսումնասիրություններ է սկսել:

Հարկ է նշել, որ 19-ամյա աղջիկը երկու մանկահասակ երեխա ւոներ` 1.8 տարեկան աղջիկն ու 8 ամսական որդին: Այժմ աղջնակը մորական տատիկի մոտ է, տղան` հոր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ