Թուրքիան պետք է հարգի հանրության կարծիքը. Իտալիայի վարչապետ

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, երկօրյա այցով մեկնել է ԱՄՆ: Բացի քաղաքական շրջանակների հետ հանդիպումներից հետո Իտալիայի վարչապետն ացելել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարան, որտեղ պատասխանել է ուսանողների հարցերին:
«CnnTurk»-ի հաղորդմամբ` Իտալիայի վարչապետը համալսարանական այդ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև թուրք ուսանող Ֆուրքան Փեհլիվանլըի` Թուրքիայի-Վատիկան հարաբերությունների մասին հարցին: Թուրք ուսանողը նախքան հարց ուղղելը հիշեցրել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի պատարագ էր մատուցել և կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Թուրք ուսանողի հարցին ի պատասխան` Ռենցին ասել է. «Իտալիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում բավական պարզ է: Մեր արտաքին գործերի նախարարությունը թուրքական կառավարության՝ պապի դեմ հնչեցրած արձագանքների առնչությամբ հայտնել է իր դիրքորոշումը: Մեկ դար առաջ տեղի ունեցածի վերաբերյալ պապը բավական պարզ ուղերձ հղեց: Էրդողանի և իմ գործընկերոջ (Դավութօղլուի) արձագանքը բացասական եղավ, այդ իսկ պատճառով մեր արտգործանախարար Պաոլո Ջենտիլոնին էլ թուրքական կառավարությանը քննադատեց»:
Բացի վերոնշյալ թեմայից, Իտալիայի վարչապետը խոսել է նաև ԵՄ-Թուրքիա և ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններից, ինչպես նաև հավելել, որ թեկուզ Թուրքիան նախագահելու է Մեծ քսանյակի (G-20) առաջիկա նիստը, այնուամենայնիվ նա պետք է հարգանքով մոտենա հանրության կարծիքին:
Աղբյուր` Ermenihaber.am