Մենք 20 տարվա ընթացքում այլ մոլորակում կյանք կգտնենք. NASA
Արդյո՞ք այլ մոլորակներում կյանք կա: Մարդկանց այս հարցը հուզել է հազարամյակներ շարունակ և հստակ պատասխան չեն գտել: Սակայն այժմ NASA-ի մասնագետներն ասում են, որ շուտով կարող ենք բեկումնային իրադարձության ականատես լինել, գրում է interpress.am-ը` newsweek-ին հղումով:
«Կարծում եմ, որ հաջորդ տասնամյակների ընթացքում Երկրի սահմաններից դուրս գոյություն ունեցող կյանքի մասին ծանրակշիռ ապացույցներ կունենանք, վերջնական ապացույցներ կլինեն հաջորդ 10 կամ 20 տարվա ընթացքում»,-երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ, Los Angeles Times-ի համաձայն, ասել է NASA-ի գլխավոր գիտաշխատող Էլլեն Սթոֆանը:
«Հարցը միանշանակ ոչ թե «եթե» է, այլ «երբ»»,- ասում է Սթոֆանի կոլեգաներից Ջեֆրի Նյումարկը:
Պատճառներից մեկը, որի շնորհիվ Գործակալությունն այդքան վստահ է, ջուրն է, որն անհրաժեշտ է կյանքի համար, շարունակվում է բացահայտվել նորանոր վայրերում:
Աստղադիտակներով ուսումնասիրելով՝ գիտնականները ջուր են գտել աստերոիդներում, թզուկ մոլորակներում, ինչպիսին է օրինակ Ցերեսը, որտեղ գտնվել են հսկայական ամպեր աստղերի մեջ, ինչպես նաև մեր արեգակնային համակարգի շատ մոլորակներում:
(Գիտնականներն այսօր կարծում են, որ Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի ընդերքում կամ մթնոլորտում ջուր կա):
Համոզիչ ապացույց է նաև այն, որ ջուր կա նաև Յուպիտերի և Սատուրնի 5 սառցե լուսիններում՝ Յուպիտերի Գանիմեդ, Եվրոպա և Կալիստո և Սատուրնի Էնցելադուս ու Տիտան արբանյակներում:
Գրեթե հստակ է այն կարծիքը, որ Էնցելադուսի և Եվրոպայի վրա, համաձայն տիեզերական ապարատների և աստղադիտակների միջոցով կատարված տարբեր չափումների, առկա են հեղուկ օվկիանոսներ, որոնք տեղակայված են հանքանյութեր պարունակող ժայռերի երկայնքով, և երկուսն էլ երկրաբանական տեսանկյունից ակտիվ են»,- ճեպազրույցի ժամանակ նշել է գործակալությունը:
Այս մարմինները 3 բաղադրիչ ունեն, որոնք աստղակենսաբանների կարծիքով անհրաժեշտ են կյանքի զարգացման համար՝ ջուր, էներգետիկ աղբյուր (օրինակ, հրաբխային ակտիվություն) և քիմիական տարրեր, որոնք օգտագործվում են կենսաբանական գործընթացներում, պոտենցիալ ներառում են նաև նուկլեինային թթվուտներ:
NASA-ի Hubble աստղադիտակի տվյալները, վերջերս հնարավորություն տվեցին մտածելու, որ Գանիմեդի վրա ևս աղի ջրով օվկիանոս կա:
Ուսումնասիրողները ջուր են գտել նաև Մարսի բևեռային սառցային հատվածներում, իսկ մոլորակի վրա հավանաբար մի ժամանակ նաև օվկիանոս է եղել: Սառցի գոյությունը գրանցվել է նաև Լուսնի և Մերկուրիի վրա:Սթոֆանի համաձայն, գիտնականներն ակնկալում են, որ կգտնեն ոչ թե փոքրիկ կանաչ մարդուկների կամ Անկախության օրը եկած այլմոլորակայիններից ինչ-որ վկայություն, այլ մանրէներ:
Նա ասում է, որ վերջին ուսումնաիրությունները հաստատում են, որ եթե մտավոր կարողություններով էակները գոյություն ունեն, ապա նրանք, հավանաբար, շատ ավելի մեծ են, քան մարդիկ:
Աղբյուր` interpress.am