14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավստրալիայի վարչապետին կոչ են արել Հայոց Ցեղասպանության հարցում հետևել Հռոմի պապի օրինակին

Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտին կոչ են արել հետևել Հռոմի պապին և որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչել օսմանյան թուրքերի իրականացրած, ինչպես նշում են, 1915 թվականի սպանդը, որին զոհ են գնացել մինչև 1.5 միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ, գրում է interpress.am-ը:

Ավստրալիայի հայկական համայնքը բարձր է գնահատել կաթոլիկ աշխարհի առաջնորդի, ինչպես պնդում են, իրենց ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ճանաչումը:

Սակայն տեղական թուրքական համայնքը հայտարարել է, որ «ցնցված» է միջամտությամբ՝ մեղադրելով Պապին այդ խնդրի բարձրացման մեջ, որով, ըստ իրենց, փորձում է շեղել ուշադրությունը երեխաների հետ կապված սեռական սկանդալներից:

Ավստրալիայի քաղաքական առաջնորդները փորձել են իրենց հեռու պահել բանավեճից՝ Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակի նախօրեին Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումից խուսափելու համար:

Թուրքիան պատասխանեց՝ հետ կանչելով իր դեսպանին Վատիկանից և մեղադրելով Պապին ատելության քարոզչության և «անհիմն պահանջների» մեջ:

Քսաներկու երկրներ և երեք ավստրալիական նահանգներ ճանաչում են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանությունը, սակայն երկու խոշոր կուսակցությունները մինչև այժմ դաշնային մակարդակով գործողություններ չեն ձեռնարկել, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է Հռոմի Պապի հայտարարությունը: «Շատ ողջունելի զարգացում է, որ 1.2 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը օգտագործել է իր աստվածային սուրբ պատարագը պատմական իրողության հաստատման համար և ընդգծել կարևորությունը երբեք չմոռանալու նման նողկալի հանցագործությունները», – ասել է նա:

Նա հույս է հայտնել, որ Հռոմի Պապի ուղերձը միջազգային ճնշում կգործադրի Թուրքիայի վրա՝ ճանաչելու «Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանություն հանցագործությունը… Մենք նաև հուսով ենք, որ դա կարթնացնի Թոնի Աբոտի խիղճը և նա կգործի հովվապետի հետքերով՝ որպես բարեպաշտ կաթոլիկ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը և մերժելով Թուրքիայի շարունակական խաղը միջազգային հանրության հետ»,-ասել է նա:

Պարոն Ղահրամանյանը մեղադրել է Թուրքիային երկրները շանտաժի ենթարկելու մեջ, այդ թվում Ավստրալիային՝ ճակատամարտի հարյուրամյակին նվիրված տոնակատարությունների նախօրեին սպառնալով փակել Գալիպոլին այն ազգերի քաղաքացիների համար, որոնք ճանաչում են ոճիրը որպես ցեղասպանություն, կամ դադարեցնել համագործակցումը այն ուժերի հետ, որոնք պայքարում են իսլամական պետության զինյալների դեմ Մերձավոր Արևելքում:

«Ինձ համար, որպես Ավստրալիայի քաղաքացի, մտահոգիչ է, որ մեր արտաքին քաղաքականությունը թելադրվում է ոչ թե Կանբերայի, այլ օտար իշխանության կողմից», – ասաց պարոն Ղահրամանյանը:

«Ես հավատում եմ, որ Ավստրալիայի կառավարությունը կարող է դրական բան քաղել Գալիպոլիում Թուրքիայի և Ավստրալիայի միջև ձևավորված բարեկամությունից, բայց, միևնույն ժամանակ, ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ որպես ցեղասպանություն»:

Ավստրալիայի թուրքական պաշտպանության ալիանսի գործադիր քարտուղար Գյունես Գունգորը «100 տոկոսով» համաձայն է Թուրքիայի դիրքորոշման հետ և մեղադրում է Հռոմի Պապին՝ իր հայրենի երկրի՝ Արգենտինայի հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվելու մեջ:

«Պապի մեկնաբանությունները անտեսում են պատմական փաստերը և հարյուր հազարավոր անմեղ մուսուլմաններին, ովքեր նույնպես կորցրել են իրենց կյանքը», – ասաց Գունգորը:

Նա մեղադրեց Հռոմի Պապուն «պատմության կեղծման» մեջ՝ կաթոլիկ եկեղեցու քննադատությունից, կապված սեքս սկանդալների հետ, ուշադրությունը շեղելու համար:

Պարոն Աբոտի գրասենյակը չարձագանքեց մեկնաբանության խնդրանքին:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ