17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կորսիկայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կորսիկայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև, որի տեքստը կուղարկվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն և Թուրքիայի կառավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP-ն, բանաձևի նախագծի հեղինակը «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ Ժան Բյանկուչչին է:

Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերն Օսմանյան կայսրության հայ ժողովրդի կոտորածներ են սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման: «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում: Դրանով Կորսիկայի խորհրդարանը պահանջում է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:

Աղբյուր` Արմենպրես

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ