ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915-ի իրադարձությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն». Azatutyun.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն», գրում է Azatutyun.am-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆանե Դույարիչը այս մասին հայտարարել է Հռոմի պապի հատուկ պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածները բնորոշեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
«Բան Կի-մունը կարծում է, որ փաստերը ճշտելու համատեղ ուսումնասիրությունը կամրապնդի մեր կոլեկտիվ վճռականությունը՝ կանխելու այդպիսի դաժանագույն ոճրագործությունների կրկնությունը ապագայում»,- «Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը:
Աղբյուր` Azatutyun.am