Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական քննության տվյալներով ՝ Արագածոտնի մարզի բնակիչն իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան-Երասխ ավտոճանապարհով, որի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը։ […]