09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է անհետ կորած հայ փոքրիկի դին /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգքւմ հայտնաբերվել է անհետ կորած հայ փոքրիկի՝ 5-ամյա Արամազդ Անդրեսյանի դին։ Քննիչները փոքրիկի մարմինը հայտնաբերել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք, որտեղ էլ նա անհետացել էր, հայտնում է CBS News-ը: Տղան անհետ կորած էր համարվում ապրիլի 22-ից։ Հարկ է նշել, որ տղայի մահվան մեջ մեղադրվում է նա հայրը՝  35-ամյա Արամազդ Անդրեսյանը նրա նկատմամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել: […]

Ո՞վ է Աստծո հետ

«Ով Ինձ հետ չէ՝ հակառակ է Ինձ և ով Ինձ հետ չի հավաքում՝ ցրում է» (Մատթեոս 12:30) Ո՞վ է Աստծո հետ։ Նա, ով ապրում և գործում է Տիրոջ կամքի համաձայն. ով հեռու է վանում իրենից այն մտքերն ու զգացումները, ցանկություններն ու խոսքերը, որոնք դեմ են Աստծո կամքին։ Հակառակ դեպքում մենք ցրում ենք ոչ միայն այն […]

Փոստանջյանն իզո՞ւր էր ներկուսակցական «դավաճաններ» փնտրում

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, որոնց խմբակցության որոշմամբ մեղադրել էին երեւանցու շահերը դավաճանելու եւ կուսակցության գաղափարախոսությունից ու  սկզբունքներից շեղվելու մեջ, դուրս են եկել կուսակցության ու խմբակցության շարքերից։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  Henaran.am-ի    հետ զրույցում   քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը  նշեց․  «Եթե ասում են՝ կուսակցության գաղափարներին […]

Էմմիի շնորհավորանքը` սկեսրոջը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Էմմին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` շնորհավորելով սկեսրոջը` ծննդյան կապացությամբ: «Թույլ տվեք կիսվել մեր ընտանեկան ուրախությամբ: Այսօր տղաներիս տատիկի ծննդյան օրն է: Ուզում եմ սրտանց շնորհավորել և առողջություն մաղթել: Եվ քանզի հնարավորություն է ստեղծվել, ուզում եմ նաև շնորհակալություն ասել ինձ սիրող ամուսին, իսկ տղաներիս`հոգատար հայր լույս աշխարհ բերելու համար»,- գրել է նա:

7 օր առաջնագծում

Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պաշտոնեական կեղծիք, հետախուզում և հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Արամայիս Գ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Էհ, միանան` ինչ անեն, երիցս ձախողվե՞ն

Թավշյա հեղափոխության տարբերակ Հայաստանում կգործի միայն մի դեպքում,b երբ իշխանությունը ցանկանա։ Այն, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընկած դռնեդուռ միասնակ ջանքերի գնով ազատագրական շարժում սկսելու պրոցես է մուրում, դա վկայում է այն մասին,որ ըննդիմությունը մեզանում կաթվածահար վիճակում է։ Այսինքն ափաշկյարա ընկնենք հրապարակները , դիմենք հախուռն գրոհների ու հետո թե հուսանք, որ մի բան կստացվի։ Սա իհարկե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված