09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թել-Ավիվը պատրաստ է զենք վաճառել նաև Երևանին

Եթե իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսկինի ելույթներում բաց թողնենք զգացական հատվածը և Բաքվի բռնապետի վարչակարգի սուր քննադատությունը, ինչն, անշուշտ, ականջահաճո է և քարոզչական դաշտում որոշակիորեն օգտակար, ու փորձենք «ցորենը զատել հարդից», ապա կարելի է առանձնացնել երկու կարևոր շեշտադրում: Նախ՝ ակնհայտ է, որ Իսրայելն, ըստ էության, հաշտվել է այն փաստի հետ, որ շատ դեպքերում նաև ԱՄՆ-ում ունեցած […]

Բարեփոխումների մի մասը կատարել ենք, մի մասը դեռ կատարելու ենք

«Զինված ուժերի կառուցվածքը հույժ գաղտնի է, որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ ես պետք է ասեմ, թե ինչ կառուցվածք են ունենալու զինված ուժերը»,-լրագրողներին ասաց  գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ով այցելել էր զինվորական հավաքակայան: Հակոբյանի խոսքով, միանշանակ է, որ զինված ուժերը ենթակա են  բարեփոխումների: «Բարեփոխումների մի մասը կատարել ենք, մի մասը դեռ կատարելու ենք»,-հավելեց նա: Սահմանին տիրող […]

«Ազատ հայրենիք» կուսակցությունը կսատարի Բակո Սահակյանին

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական գալիք ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի՝ կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի օրակարգի հարցերը: Հաստատված […]

Երիտասարդության զգալի մասը չունի երազանք եւ հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով այս շաբաթվա ընթացքում որպես սեղանավար մասնակցեցի ՀՀ ԶՈւ հետագա զարգացման տարբեր սցենարների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերի հանրային քննարկումներին Հայաստանի տարբեր քաղաքներում։ Քննարկումները դեռ շարունակվելու են, եւ ես չեմ ուզում առաջ ընկնել կազմակերպիչներից՝ դրանք ամփոփելու առումով։ Սակայն ուզում եմ կիսվել որոշ նկատառումներով. – Անվտանգության մասին պատկերացումները […]

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը ազա՞տ կարձակվի

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը նոր հնարավորություն ունի` ազատության մեջ հայտնվելու համար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արմեն Տեր Սահակյանի որդին՝ Աբգար Տեր Սահակյանը: «Նոր օրենքի հետ հույս ենք կապում և մտածում ենք, որ հայրս 21 տարի հետո կվերադառնա ընտանիք»,-նշեց Աբգար Տեր Սահակյանը: Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի […]

1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Մանախը»

Վերաքննիչ քրեական դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանին:  Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի օրերին՝ ապրիլի 1-ին, ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել […]

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը որոշել է սատարել Բակո Սահակյանի թեկնածությունը

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը: Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի  հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների  ու ռազմավարության մասին,  վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում: ԱԺԿ խորհրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված