Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-«Հարց չկա»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Համաշխարհային ձեռներեց և պարզապես մարդասեր Բեյոնսեն իր «BeyGOOD» (ԲեյԳուդ) բարեգործական հիմնադրամի հետ միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ այսօր հայտարարելով «BEYGOOD4BURUNDI» (ԲեյԳուդԲուրունդիիՀամար) նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունը կտևի մի քանի տարի՝նպատակ ունենալով մաքուր ջուր մատակարարել Բուրունդիի հեռավոր վայրերում բնակվող երեխաների համար: Համագործակցության շնորհիվ կբարելավվի ջրի և տարրական հիգիենայի իրավիճակը դեպի ծով ելք չունեցող արևելյան Աֆրիկայի այս երկրում: Բուրունդիում ջրի […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 3-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Ա.Խաչատրյան փ. 15, 19 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32; 25փ. 1-31; 26փ. 77-106; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. […]
Վերջերս համացանցում հայտնեց ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Խոսք հայրական» երգի հիման վրա։ «Ինչպես հայտնի է, երգի խոսքերի հեղինակը Մխիթար Մինասյանն է, իսկ երաժշտությունը գրել է Սասուն Պասկևիչյանը։ Պետք է ասեմ՝ այդ երգը շատ վաղուց է գրվել։ Այն նախկինում կատարել է Արմեն Հովհաննիսյանը՝ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին։ Իսկ բոլորովին վերջերս Սասուն Պասկևիչյանը ասաց՝ ուզում […]
Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն, այդ դեպքում մի օր նրան հնարավոր է վերածել ընկերոջ։ Մարգարետ Թետչեր
Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը: Հարսանեկան արարողությունը կայացել է հայրենի քաղաքում: Զույգը երկու տղա ունի` 4-ամյա Տիագոն և մեկամյա Մատեոն:
Հուլիսի 1-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Օրվա առթիվ սոցիալական ցանցի իր էջում գրառման միջոցով շնորհավորել է նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը և լուսանկարներ ավելացրել: «Բարի տարեդարձ, սիրելի´ Սեյրան, Ես հարգում ու մեծարում եմ քո պայքարող, հաղթող տեսակը: Նորանոր բարձունքներ ու հաղթանակներ եմ մաղթում՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի»,-գրել է նա:
Արցախում հուլիսի երկրորդ կեսին Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: Մինչեւ 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ: Սահմանադրության անցումային դրույթներով ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրվում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների […]
























