06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոստանջյանն իզո՞ւր էր ներկուսակցական «դավաճաններ» փնտրում

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, որոնց խմբակցության որոշմամբ մեղադրել էին երեւանցու շահերը դավաճանելու եւ կուսակցության գաղափարախոսությունից ու  սկզբունքներից շեղվելու մեջ, դուրս են եկել կուսակցության ու խմբակցության շարքերից։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  Henaran.am-ի    հետ զրույցում   քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը  նշեց․  «Եթե ասում են՝ կուսակցության գաղափարներին են դավաճանել, նախ պիտի ասեն՝ որոնք են այդ գաղափարները, և նոր հետո պարզ կլինի՝ այդ երկու գոչծիչները դավաճանե՞լ են, թե՞ ոչ։

Կուսակցության գաղափար ասվածը կուսակցության ծրագիրը չէ։ Բոլոր  կուսակցություններն  էլ ունեն ծրագրեր։ Կուսակցության դեմքը ծրագիրը չէ ախր․․․․ Դուրս եկեք փողոց, հարցրե՛ք՝ քանի՞ հոգի է ճանաչում այդ կուսակցությունը։ Այդ հարցը ուղղեք ոչ թե քաղաքական շրջանակներում, այլ շարքային քաղաքացիների շրջանում․ կհասկանաք՝ քանի հոգի գիտի այդ կուսակցության մասին։ Այդ պարագայում կհասկանաք՝  որն է այդ կուսակցության դեմքը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ