27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է Աստծո հետ

«Ով Ինձ հետ չէ՝ հակառակ է Ինձ և ով Ինձ հետ չի հավաքում՝ ցրում է» (Մատթեոս 12:30)

Ո՞վ է Աստծո հետ։ Նա, ով ապրում և գործում է Տիրոջ կամքի համաձայն. ով հեռու է վանում իրենից այն մտքերն ու զգացումները, ցանկություններն ու խոսքերը, որոնք դեմ են Աստծո կամքին։ Հակառակ դեպքում մենք ցրում ենք ոչ միայն այն ինչ ունենք, այլ նաև՝ այն ինչ հավաքում ենք։

Օրինակ՝ եթե հարստությունը կուտակում ենք միայն մեզ համար, հաճախ նաև դիմացինին զրկելով և պատրաստ չենք այն կիսելու կարիքավորի հետ, նույնիսկ մեզ համար ափսոսում ենք օգտագործել, այդ դեպքում կորցնում ենք։

Իսկ հավաքելու համար պետք սերմանել։ Եթե չես սերմանում, ապա ցրում ես, վատնում հնարավորությունդ։ Քրիստոսի այս խոսքերը ցույց են տալիս, որ կամ Քրիստոսի հետ ես, կամ՝ հակառակ, միջին ճանապարհ չկա։ Իսկ մենք հենց այդ միջինն ենք փնտրում, քանի որ՝

ա. Ծույլ ենք։ Ուզում ենք հանգիստ ապրել, իսկ ընտրություն կատարելը հաճախ խախտում է մեր կյանքի անդորրը։

բ. Վախկոտ ենք։ Վախենում եք պատասխանատվությունից և կյանքը փոխելու հնարավորությունից։

գ. Տկար ենք։ Պատրաստ չենք ինքներս մեզ բացահայտելու և փոխելու մեր կյանքը։

Իսկ Քրիստոսի հետ ամեն հանդիպում մի նոր հնարավորություն է ու պայքարի ճանապարհ՝ ծուլությունը, վախը և տկարությունը հաղթահարելու։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ