27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ում հայտնաբերվել է անհետ կորած հայ փոքրիկի դին /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգքւմ հայտնաբերվել է անհետ կորած հայ փոքրիկի՝ 5-ամյա Արամազդ Անդրեսյանի դին։ Քննիչները փոքրիկի մարմինը հայտնաբերել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք, որտեղ էլ նա անհետացել էր, հայտնում է CBS News-ը:

Տղան անհետ կորած էր համարվում ապրիլի 22-ից։

Հարկ է նշել, որ տղայի մահվան մեջ մեղադրվում է նա հայրը՝  35-ամյա Արամազդ Անդրեսյանը նրա նկատմամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:

Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ բավարար ապացույցներ կան, որ հենց նա է սպանել որդուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երեխայի մայրը՝ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։

Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։

Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ 

Մեղադրող դատախազի կարծիքով՝ 35-ամյա տղամարդը, ով Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ է, որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու դին թաքցրել: Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:

Եթե նրա մեղքն ապացուցվի՝ տղամարդուն կարող է մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:

 
1aandre2.jpg

Aramazd Andressian Sr. pictured before and after his June 23, 2017 arrest.

 CBS LOS ANGELES

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ