05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սահուն սերնդափոխություն՝ գիտության ոլորտում

70  տարին լրացած գիտականները ստորագրահավաք են սկսել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մայիսի 11-ի հրամանի դեմ։ Հիշեցնենք՝ այդ հրամանով   70 տարին լրացած գիտնականներին արգելվում   է   ղեկավարել Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրերը:  Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում  Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշեց․ «70 տարեկաններին աշխատանքի իրավունքից չեն […]

Եվա Ռիվասը 2 միլիոն է շահել

Եվա Ռիվասը երկու միլիոն ռուբլի է շահել: Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ի բաժանորդներին՝ գրելով. «16000 հոգու մեջ երկրորդ տեղն իմն է: Միլիոն, ժպիտներ… ուշացած արցունքներ, ճիչեր՝ փողոցում, չեմ կարող նկարագրել: Ես շոկի մեջ եմ: Գնում եմ խմելու»,-նշել է Ռիվասը՝ խոստանալով ավելի ուշ իր բաժանորդների հետ կիսվել, թե ինչպես է նման խոշոր գումար շահել:  

Կառավարությունն ունակ է այդ ծրագիրն իրականացնել. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով` Կառավարության ծրագրում անդրադարձ կա հասարակության համար բոլոր ամենակարևոր ոլորտներին: «Ամենակարևորը հստակ թիրախներն ու ժամանակացույցերն են»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը` հավելելով, որ Կառավարության ծրագրի մեջ ամենակարևոր առարակվող փոփոխություններից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրումն է կառավարման համակագում: Սա ոչ միայ հասարակության համար է, այլև բիզնեսի: «2022 թվականին  ունենալու ենք թվայնացված հասարակություն»,-կարծում […]

«Հայոց լեզուն մշտապես հնչեցրեք ձեր ընտանիքներում»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ուրախությամբ […]

Անտառներում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն. ԱԻՆ

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:  Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։ «Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական ու կենդանական տեսակների համար, ինչպես նաև՝ կարող են բացասական ազդեցություն ունենալ անտառամերձ […]

«Մարդը պիտի հասկանա, որ սա «դեդավշինա» չէ»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է ՝ մեր երկրում  ավագ դպրոցները ոչ թե բարեփոխումների, այլև հեղափոխական փոփոխությունների կարիք ունեն։ Այս մասին պատգամավորը նշեց 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ «Այդ դպրոցները պիտի չլինեն, դրանք պիտի վերափոխենք, որտովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու […]

Ի՞նչ անել, որ դիմորդը ստիպված չլինի դիմել կրկնուսույցներին

Այսօր ԱԺ-ում  2016 թ․ բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը  հարց ուղղեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ փորձելով հստակեցնել՝ ինչ քայլեր է անում նախարարությունը, որպեսզի դիմորդը բուհ ընդունվելուց առաջ ստիպված չլինի դիմել կրկնուսույթի օգնությանը։ Նախարարը շետեց՝ օրինակ՝ TOEFL-ի համար էլ աշխարհում դիմում են կրկնուսույցների:  Թանդիլյանը շեշտեց՝ ամենևին նկատի չուներ TOEFL-ի  հետ կապված պարապմունքները․ […]

Նորածինը Գյումրի տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Հունիսի 17-ին Գյումրու ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել նորածին երեխայի դի: Պարզվել է, որ ծննդկանը Արթիկի Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոնում հունիսի 16-ի երեկոյան վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա, ով նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ «Շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվելիս է եղել Գյումրի, սակայն ճանապարհին մահացել […]

Ինչ եղանակ է սպասվում

Հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի: Երևանում հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված