Նոր սանկցիա. «Սասնա ծռեր»-ի դատը շարունակվում է լարված մթոնոլորտում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արթուր Սողոմոնյանի և Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ: Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Բադալյանն առավոտյան եղել է նիստերի դահլիճում, սակայն այժմ առանց զգուշացնելու հեռացել է, հետեւաբար անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ: Դատական նիստը շարունակվում է: […]