27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 6 ներկայացուցչի

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը հուլիսի 3-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը,  6 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:

Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 166 տնտեսվարող, որից 115-ի դիմումը բավարարվել է, 45-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

 

 

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

 

  1. «ԷԿՈԱԳՐՈ» ՍՊԸ
  2. «ԲԱԳՐԱՏ ԵՎ ԼԵՎՈՆ» ՍՊԸ
  3. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
  4. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴI» ՓԲԸ
  5. «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ
  6. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ