18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քրեական գործ` մաքսային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, համաձայն նյութերով ձեռք բերված տվյալների, 2017 թվականի մարտի 3-ին`  Ոչնչացում մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող  և համակարգող հանձնաժողովի անդամների կողմից կատարված հաշվառումից հետո, ոչնչացման նպատակով համապատասխան գործարան է տեղափոխվել դեղորայքի 21 […]

Մեհրիբանն ու հայերը

• Ռուս գրող Ալեքսանդր Պրոխանովի հետ հանդիպման ժամանակ, ըստ վերջինիս, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ասել է, որ երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցի ժողովրդի շրջանում հանձին հայ ժողովրդի՝ ստեղծվի թշնամու կերպար, քանզի ժամանակներ կային, երբ այդ ժողովուրդները միասին էին ապրում, մի սեղանի շուրջ գինի էին խմում, և այդ ժամանակները պետք է հետ վերադառնան (աղբյուր՝http://bit.ly/2tzk0Ag)։ […]

«Կարեն Կարապետյանի թիմում ինձ լավ եմ զգում» /տեսանյութ/

  «Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ զգում եմ շատ լավ՝ համակարգված լինելով  աշխատանքի մեջ», – այսօր ԱԺ-ում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։  Լրագրողների հարցին՝ եթե 2018-ից հետո վարչապետը փոխվի, դա չի՞ ազդի նախարարության ներկայացրած ծրագրերի վրա, Ամիրյանը պատասխանեց. «Ես ձեր հարցերը չեմ հասկանում: Մենք իրականացնում ենք ՀՀԿ ներկայացրած ծրագիրը: Այն ՀՀԿ-ն ներկայացրել է այն թիմով, […]

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիս ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9222 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 2088 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 74 բողոքի: 2017 թվականի հունիս ամսվա ընթացքում Ծառայության […]

2016-ին հայ մարզիկները մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալ են նվաճել

«2016 թվականին հայ մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի 48 ոսկե մեդալ են նվաճել», – այսօր ԱԺ-ում  2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Վերջինս  նշեց՝ հայ մարզիկները մասնակցել են միջազգային 165 միջոցառման։ 12 մարզաձեւերով հայ մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալ են նվաճել (ընդամենը՝ 170)։  

«Գրամով կշռելը խելամիտ չէ»

««Ծառուկյան» դաշինքը քննադատում է ոչ միայն Կարեն Կարապետյանի գլխավորած գործող կառավարությանը, այլև ժամանակին քննադատել է նաև Հովիկ Աբրահամյանի նախարարների կաբինետին», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե  «Ծառուկյան» դաշինքը  քննադատության չի ենթարկում Հովիկ Աբրահամյանին։ «Եթե հիշում եք, բազմաթիվ քննադատություններ են հնչել նաեւ այն […]

Աղջիկները վաղ են ամուսնանում, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը․ Կնյազ Հասանովը մտահոգ է

 Այսօր ԱԺ-ում   պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը  նշեց՝ հարկավոր է այնպես անել, որ Հայաստանի քրդական համայնքի աղջիկներն ավարտական եւ ընդունելության քննություններ հանձնեն:  «Համայնքում ընդունված կարգի համաձայն՝ աղջիկները շատ վաղ են ամուսնանում: Այդպիսով, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը: Հարկավոր է այնպես անել, որ մեր համայնքում տեսնեն, որ առանց կրթություն ստանալու հնարավոր չէ»,- ասաց Հասանովը: […]

Շոու-բիզնես ունենք, աշխարհը չունի…

Կիրակի առավոտյան հեռուստացույցի ալիքների վրայով անցնելիս «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի աղջիկ «տարօրինակ» հայերենով ծվծվում էր՝ «երգում էր», մի քանիսն էլ թռվռում էին՝ կրկին տարօրինակ, անճաշակ ու անճոռնի… Այդ իբր թե երգող աղջիկը, որին այդպես էլ չճանաչեցի, անընդհատ ինձ՝ պատկերացնու՞մ եք ինձ, անընդհատ հարցնում էր. «Դե՛ ասա, դե՛ ասա ով եմ ես…դե ասա ով եմ ես…Ով է […]

Հայաստանում կինոդպրոց կհիմնադրվի

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն ամիրյանը նշեց՝  կինոյի ոլորտում այսօր Հայաստանը շատ անելիքներ ունի․  նախատեսվում է կինոդպրոց բացել՝ վեցամսյա ծրագրով և հրավիրել միջազգային կինոընկերությունների,  ովքեր հայ մասնագետների կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները։ Ֆիլմարտադրության համար ՀՀ-ն մեծ  խնդիրներ ունի նաև տեխնիկական միջոցների հետ կապված։  Արմեն Ամիրյանը նաև նշեց՝  հարկ է ստեղծել  հանրապետական կինոցանց, 30-40 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված