06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթացող շինարարությունն ավարտական փուլում է: Այժմ լայն թափով իրականացվում են ներքին հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ շինհրապարակում էր: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի, և ՀՀ ԱՆ գլխավոր քիմիոթերապևտ Հայկուհի Գյոքչյանի ուղեկցությամբ […]

Զոհվել է հերոսի մահով

Նորայր Միքայելի Հաջիյան ՀՀ “Երկրապահ” կամավորականների միության անդամ Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։ Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից […]

Չպիտի մեկներ

ԵՏՄ նախարարների խորհրդի հանդիպումները պետք է այնքան ժամանակ տեղի չունենային մինչեւ, որ չկայանային Երեւանում, իսկ Կառավարության ներկայացուցիչը պիտի չմեկներ Մոսկվա՝ դրանով բացատրելով, որ հերթը մեզ մոտ է, մեզ մոտ էլ պետք է հանդիպումը կայանա: ԵՏՄ առաջնային ուժը Ռուսաստանն է, եւ եթե գիտակցեր, որ Հայաստանը կարող է նման մեխանիզմներ օգտագործել, կաներ ամեն ինչ՝ պաշտպանելու իր դաշնակցին: […]

Միեւնույնն է, թե ինչ են մտածում Ադրբեջանում․ հույն պատգամավոր

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին: Անդրադառնալով այն հարցին, որ ինքը Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ պատգամավորն ասել է, որ իր համար միևնույնն է, թե ինչ […]

Հաջորդ հանդիպումը` Երեւանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են որ ԵՏՄ Կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Երեւանում, մայիսի 20-ին: Այս մասին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ կլինի ճշտել կողմերի դիրքորոշումը, որպեսզի Հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել ու պատրաստել նոր փաստաթղթեր: Մասնավորապես մենք պայմանավորվել ենք, որ […]

ՀՀ-ն, Իրանը, ՌԴ-ն եւ Վրաստանը ընդհանուր համաձայնության եկան

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի հեռանկարների մասին։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Երեւանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներ փոխնախարար Արեգ Գալստյանը։ Այդ նպատակին հասնել կօգնեն Իրանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Վրաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգահամակարգերի […]

Տեր-Պետրոսյանը շարժվում է Արցախ

Մինչ Արցախում դժգոհությունը կուլիսայինից տեղափոխվում է հանրային մակարդակ, թե ինչու ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին մամուլում տեղեկացրել է, թե նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսակապի մեջ է, մինչդեռ այստեղ սպասում էին իրենց նախագահներին, նաեւ Արկադի Ղուկասյանին,  մամուլում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում հանդիպում է կայանալու Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ […]

ՊՆ-ն հորդորում է առաջնագծում աշխատող լրագրողներին

ՀՀ ՊՆ հորդորում է առաջնագծում աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական համազգեստ կրելուց: ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի […]

Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելուց

Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ: Նախարար Նալբանդյանն անդրադարձավ ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։ «Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված