06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատահական չէ, որ ռազմական գործողությունները սկսվեցին Սարսանգի հատվածից. Զարուհի Փոստանջյան /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար պետք է համապետական սգո օր հռչակվի, որից հետո ներկայացվի Հայաստանի քաղաքական օրակարգը, որն էլ պետք է ներկայացվի ոչ թե իշխանություններին, այլ ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր ՝ ապրիլի 13-ին  հրավիրված ասուլիսին  հայտարարեց  Զարուհի Փոստանջյանը:: «Ընդունվեց Սարսանգի ջրամբարին […]

Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ–ն հաղորդագրություն է տարածել, որում ցուցումներ են տրվում այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպամվել անօթադու թռչող սարքերից։ Ներկայացնում ենք այդ ցուցումները. Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության  և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: […]

«Ծանր ժամանակներում ծպտուն չեն հանում»

«Արցախի քառօրյա պատերազմից հետո Հայաստան այցելեցին Հունաստանի եւ Լատվիայի պատգամավորներ, որոնք եղան նաեւ Եռաբլուրում: Քառօրյա պատերազմը դատապարտել եւ Հայաստանին ու Արցախին զորակցել են նաեւ որոշ չեխ պատգամավորներ: Թե Չեխիան, թե Հունաստանը եւ թե Լատվիան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամներ են: Այդ պետությունների պատգամավորները՝ թե մարդկային,թե բարոյական եւ թե քաղաքական առումով Հայաստանին ու Արցախին ավելի շատ աջակցություն […]

Գարիֆալիա Կանելլին այցելել է «Եռաբլուր» պանթեոն /ֆոտո/

Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն […]

«Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն. մեզ հարկավոր են «ночное видение», «тепловизор» սարքեր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Հախվերդյանն ասաց՝ այստեղից դեպի ճակատ պետք չէ քաղցրավենիք ուղարկել. հարկավոր է զինվորներին անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովել: Ասուլիսի ընթացքում Հախվերդյանին զանգահարեց վերջինիս ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Գեւորգյանը: «Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն:  Մեզ հարկավոր են «ночное видение»,  «тепловизор» սարքեր, որ գիշերը թշնամուն տեսնել ու չեզոքացնել կարողանանք: Այստեղ տղաներն ասում են՝ թշնամին 2500 զոհ […]

ԵԱՀԿ եռյակը կոչ է արել դադարեցնել բռնությունները

ԵԱՀԿ եռյակի՝ նախկին նախագահող երկիր Սերբիայի, ներկա նախագահող Գերմանիայի և հաջորդ նախագահող Ավստրիայի  արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բեռլինում, որի ժամանակ անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Նախարարներ Իվիցա Դաչիչը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սեբաստիան Կուրցը կոչ են արել համակարտության կողմերին դադարեցնել բռնությունները և խստորեն պահպանել հրադադարը: Նրանք հայտարարել են, որ […]

Թուրքիան ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քառօրյա պատերազմական գործողություններում թուրքական գործոնն այսօր չէ միայն, որ ակնհայտ է: Նա նշեց, որ հակամարտության ամենասկզբից Թուրքիան քաղաքական եւ ռազմական օժանդակություն է ցուցաբերել: «Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները։ Թուրքիայի արտգործնախարարի շուրթերով այս հակամարտությանը փորձ է արվում տալ կրոնական բնույթ, ինչը հղի […]

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ […]

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում: Մասնավորապես ռուս-ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված