05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քառօրյա պատերազմական գործողություններում թուրքական գործոնն այսօր չէ միայն, որ ակնհայտ է: Նա նշեց, որ հակամարտության ամենասկզբից Թուրքիան քաղաքական եւ ռազմական օժանդակություն է ցուցաբերել:

«Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները։ Թուրքիայի արտգործնախարարի շուրթերով այս հակամարտությանը փորձ է արվում տալ կրոնական բնույթ, ինչը հղի է նոր արյունահեղություններով:  Չավուշօղլուն իսլամական պետություններին համերաշխության կոչ է անում»,-ասաց նա։

 

Խոսելով Ռուսաստանի կեցվածքից, թե Ռուսաստանի հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Շարմազանովը պատասխանեց, թե չի կարծում, որ կտրուկ քայլերի գնալը ճիշտ է: Նա նշեց, որ զգացմունքային գնահատականները հասարակության կողմից հասկանալի է, սակայն պետք չէ ավելորդ զգացմունքայնություն ցուցաբերել։

«Ամեն երկիր ունի իր շահերը: Մենք դաշնակցային հարաբերություներում մենք առաջնորդվում ենք մեր շահերով»,-ասաց նա՝ նշելով, որ թեեւ հայկական կողմը պետք է շատ հարցերում վերանայի իր գործողություները, բայց սխալ կլինի կտրուկ քայլերի գնալ, ինչպես օրինակ՝ դուրս գալ ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից։

Խոսելով նախորդ շաբաթ տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումից՝ Շարմազանովը նոր մանրամասներ հանդիպումից չներկայացրեց։

«Մինչև այդ հանդիպումն էլ ես բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որն ընթերցեց նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Այն պետական մտածողության ցայտուն օրինակ էր։ Անկախ ամենից՝ փաստ է, որ այս ժամանակաշրջանում, պետության և հայրենիքի համար այս վճռական փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ, և որպես պետական մտածողություն ունեցող գործիչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ