06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դիտակետում գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին. ՔԿ

Ապրիլի 12-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Նորայրի Խաչատրյանը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սեւակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։ Դեպքի հանգամանքները պարզելու […]

Ադրբեջանական կողմը հայտնել է իր մոտ գտնվող մեկ դիակի մասին- Yerkir.am

ՀՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը  Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել է իրենց մոտ գտնվող մեկ դիակի մասին: «Հիմա բանակցություններ են գնում` մարմինը վերադարձնելու համար: Թե ե՞րբ կլինի վերադարձը, դեռևս չենք կարող ասել, այժմ դեռևս բանակցությունների փուլում է […]

Իրանին առավել ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին։ Նա նշեց, որ Իրանը դեմ կլինի դրանց տեղակայմանը, քանի որ դա վտանգավոր է Իրանի անվտանգության համար: Իրանագետի կարծիքով՝ Իրանին առավել ձեռնտու է   ստատուս քվոյի պահպանումն ու խաղաղությունը: Վարդան Ոսկանյանի խոսքով՝ վերջին օրերի ընթացքում նաեւ տեղեկատվություն հրապարակվեց իրանական Խոդա Աֆերինի գավառի արկակոծման մասին: […]

Կա դրական տեղաշարժ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով  ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում  բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում: Արմեն  Մուրադյանը  զրուցեց  զինծառայողների […]

Ադրբեջանի կորուստները՝ 400-500 հոգի․ Bellingcat

Bellingcat միջազգային հետազոտական խումբը վերլուծություն է հրապարակել, որում ասվում է, որ ապրիլի սկզբին՝ 2-ից 4-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների միջև ռազմական բախումների ժամանակ Ադրբեջանի զոհերը 400-500 հոգի են։ Հարկ է նշել, սակայն, որ պաշտոնական Բաքուն զոհերի շատ ավելի քիչ քանակ է ներկայացնում։

Թալիշեցիները կիսամերկ են փախել. կոչ նախարարին /վիդեո/

«Թալիշեցիների երեխաները ուսումը շարունակելու կարիք ունեն, քանի որ թալիշեցիները փախել են կիսամերկ ու չեն հասցրել անգամ իրենց փասթաթղթերը վերցնել: Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում ապաստան գտած թալիշեցիների երեխաները ուզում են դպրոց գնա».-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը , ով այսօր է եկել Թալիշից: Սրապիոն Գևորգյանը կոչ է անում գիտության […]

Քանի ՀՀ-ն ու ԱՀ-ն չեն ստորագրել Հռոմի ստատուտը, չենք կարող դիմել Հաագա

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, վերադարձրած 18 զինվորների հարցով չենք կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, բայց այլ հնարավորություններ կան. կարող ենք դիմել սկսած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարյուրավոր անհատական դիմումներով: Այսօր Մեդիա կենդրոնում կազմակերպվածքննարկման ժամանակ նման եզրահանգում է արել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար […]

Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արագածոտնի թեմի Առաջնորդի քարտուղար և Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը: Թեմա՝ այս օրերին սգում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ռազմական գործողություններից զոհված զինվորականների մահը: Արման սարկավագը կխոսի քրիստոնեության մեծագույն խոստման` հոգու անմահության եւ մահից հետո գոյություն ունեցող կյանքի մասին:

Ազատվել է վարչապետի ավագ օգնականի պաշտոնից

Հայկ Մարտիրոսյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի ավագ օգնական էր նշանակվել այս տարվա մարտի 12-ին: Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված