17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Իրանին առավել ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին։ Նա նշեց, որ Իրանը դեմ կլինի դրանց տեղակայմանը, քանի որ դա վտանգավոր է Իրանի անվտանգության համար: Իրանագետի կարծիքով՝ Իրանին առավել ձեռնտու է   ստատուս քվոյի պահպանումն ու խաղաղությունը:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ վերջին օրերի ընթացքում նաեւ տեղեկատվություն հրապարակվեց իրանական Խոդա Աֆերինի գավառի արկակոծման մասին:

«Քանի որ Ատրպատականում  Ադրբեջանի լոբբիստական խմբերը հակահայկական  քարոզչությամբ են զբաղվում,  նահանգապետի տեղակալը հայտարարեց, թե Հայաստանից եկած արկն է ընկել գյուղերից մեկի բակում»,- ասաց նա։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ