Արդեն չենք կարող փոշմանել…

ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է՝ ամեն դեպքում ճիշտ էր այն որոշումը, որ Հովիկ Աբրահամյանը մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
‹‹Այս որոշումը բոլոր պարագաներում դա համարում եմ ճիշտ: Այդտեղ շատ ուժեղ երկրներ կան: Մենք էլ ուզում էինք նեղացած կեցվածք ընդունել: Դրանք խոշոր երկրներ են: Քաղաքական առումով ճիշտ չէր լինի մեր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին չմասնակցելը: Ըստ էության, մեր գործերն ավելի կվատանային, եթե չմասնակցեինք դրան››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:
Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ մեկուսացած չենք կարող ապրել:
‹‹Մի միության մեջ պիտի գտնվե՞նք, թե՞ ոչ: ՀՀ-ն տասնամյակներ շարունակ գտնվել է ռուսական ազդեցության գոտում: Հիմա էլ է դա շարունակվում:
Այժմ էլ այն իրավիճակում չեննք, որ փոշմանենք ու որշենք՝ ուրիշի հետ պիտի համագործակցենք: Մեր հեռանկարները Եվրասիական տնտեսական միության մեջ պիտի տեսնենք››, – ասաց Վարդան Բոստանջյանը: