17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քանի ՀՀ-ն ու ԱՀ-ն չեն ստորագրել Հռոմի ստատուտը, չենք կարող դիմել Հաագա

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, վերադարձրած 18 զինվորների հարցով չենք կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, բայց այլ հնարավորություններ կան. կարող ենք դիմել սկսած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարյուրավոր անհատական դիմումներով:

Այսօր Մեդիա կենդրոնում կազմակերպվածքննարկման ժամանակ նման եզրահանգում է արել
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Նշենք, որ քննարկմանը նաեւ մասնակցել են պՊատգամավոր Էդմոն Մարուքյանը, պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Ալիկ Ավետիսյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նախօրեին 18 հայ զինվորների մարմիններ Ադրբեջանը վերադարձրել է խոշտանգման հետքերով և այդ մարմինների դատաբժշկական փորձաքննությունները դեռ պետք է իրականացվեն՝ պարզելու՝ նրանք կենդանության օրո՞ք են խոշտանգվել, թե անարգվել մահվանից հետո:

Ալիկ Ավետիսյանը չի բացառվում, որ մեր զինվորների մահը վրա է հասել կենդանության օրոք նրանց խոշտանգելու արդյունքում, ոչ թե դիակներն են անարգվել. «Բայց չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել, և հետագայում մահը վրա է հասել խոշտանգումների արդյունքում, ինչը կհայտնաբերվի քննության արդյունքում»:

Մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ պատգամավոր` Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեպետ Հայաստանը չի կարող դիմել, բայց կա որոշակի ընթացակարգ. «Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է դիմել դատարան, որը պարտավոր է քննել այդ գործը: Եվ միայն դիմելը մեր բավականին մեծ դիվանագիտական քայլ կարող է լինել»,- ասաց Մարուքյանը`նկատելով, որ չնայած դրան, նա կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կմերժի այդ հայցը ներկայացնել Հաագա՝ նկատելով, որ մեծ ծավալի նյութեր չի պարունակում:

Լարիսա Ալավերդյանը («Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ) իր խոսքում նշեց, որ որոշ ճանապարհ է անցել Մարաղայի հարցով ՄԱԿ-ի պատկան հանձնաժողովներին դիմելու հարցում. «Արցախում պետք է վերին աստիճանի մանրակրկիտ և մասնագիտացված փաստահավաք աշխատանք իրականացնել, ինչին թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի իրավաբանները միտված են»:

Նա նաև կարևոր է համարում, որ ՄԱԿ-ն իր ունեցած մեխանիզմներով ու հանձնաժողովներով հատուկ զեկույցներ պատրաստի և Ադրբեջանի գործողություններին անդրադառնա:

«Միջազգային սկզբունքներից մեկն այն է, որ եթե հանցագործությունը տեղի է ունեցել, պատասխանատվությունը և պատժամիջոցները պետք է վրա հասնեն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ 1948 թվականից այս կողմ ոչ մի պետություն նման ցուցադրական ձևով չի հակադրվել ողջ քաղաքակիրթ աշխարհին ու հումանիտար իրավունքի նորմերին:

Էլինար Վարդանյանը սակայն հիշեցրեց, որ  նշված զինվորների մարմինների վերաբերյալ անպայման պետք է եզրահանգում տրվի, որովհետև կենդանության օրոք խոշտանգման և մահվանից հետո անարգման դեպքում հայ իրավաբանները տարբեր հղումներ կարող են անել միջազգային իրավունքի նորմերին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ