06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին: Հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

Թուրքիան Հայաստանի համար երկրորդ ճակատ էր պատրաստում․ քրդական աղբյուր

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջին ռազմական էսկալացիայի առաջին օրը քրդական Ekurd Daily-ում հոդված հրապարակվել, որում խոսվում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագծերից՝ կապված Հայաստանի հետ, գրում է inonews.info-ն։ Որոշ ժամանակ անց հոդվածը հանվել է, սակայն չնայած դրան, սքրինշոթերը պահպանվել են։ «Քրդական աղբյուր՝ Թուրքիան Հայաստանի համար երկրորդ ճակատ էր պատրաստում Հրապարակվել է 2016-ի ապրիլի 2-ին։ Քրդական Բարձրագույն Խորհրդի մեր աղբյուրի […]

«Հայազն» ջոկատը Արցախում կմնա /վիդեո/

«Բանակը Հայաստանի ամենավստահելի կառույցն է և համախմբումը բանակի կողքին կանխատեսելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ով ապրիլի 2-ից  գտնվում ԼՂՀ-ում: Մկրտչյանի խոսքով՝ «Հայազն» ջոկատի տղաները հերթափոխով լինում են դիրքերում, ինչպես նաև պարենամթերքի տեղափոխման և այլ հրատապ խնդիրների կարգավորմանը աջակցում: Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք կմնան Արցախում մինչև խնդրի հստակ […]

Ուրախ լուր անհետ կորածներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: 2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։ Շարունակվում և շարունակվելու են  նրանց […]

Կանխեք սա

Ո՞վ կարող է ասել, թե ինչու՞ են մայրաքաղաքի մի շարք դպրոցներում մեր փառապանծ տնօրենները, բանակին օգնելու համար, ծնողներին տալիս ցանկ, որտեղ ներառված են հետևյալ ապրանքները, օրինակ՝ հեռադիտակ, բանակային սպասք, քնապարկ… մեր բանակը իրոք չունի՞ էս ամենը: Եթե ունի և դպրոցները պղտոր ջրում ձուկ են բռնում շատ ավելի վատ: Իսկ եթե չկա այս խնդիրը, ապա կանխեք […]

Սպառողի համար գազի սակագինը քանի՞ դրամով կէժանանա

Ռուսաստանի՝ գազնի սակագինն իջեցնելուց համար սպառողները լիահույս են, որ գազի գինը կէժանանա, իսկ թե որքան, դա դեռ հարց է: Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Շատ  կարևոր հարց եք շոշափում: Չգիտեմ՝ զարգացումներն ինչպես կընթանան: Կայքերից մեկում կարդացի՝ մինչև հունվար սպառողի համար գազի գինը չի փոխվի: Բայց պաշտոնական ինֆորմացիա չկա առայժմ››: Տնտեսագետնհ […]

Լավ լուր ՀԷՑ-ից

Նկատի ունենալով հաշվիչների ցուցմունքներից հանրային դժգոհությունները` ՀԷՑ-ն այս տարի կփորձարկի մի ծրագիր, որի միջոցով սպառողները կկարողանան իրենց օգտագործած էլեկտրաէներգիայի ցուցմունքներին հետևել օնլայն ռեժիմով։ Էրեբունի, Սարի թաղ համայնքներում, ինչպես նաև Գյումրիում և Արմավիրի մարզում այս տարի կմեկնարկի փորձնական ծրագիրը, այս մասին տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը: Եթե ծրագիրը հաջողություն գրանցի, ապա այն կընդլայնվի։  

2000 հոգով են հարձակվել մի վաշտի վրա. պատմում են զինվորները

Տեսանյութում սահմանում գտնվող հայ զինծառայողները պատմում են, թե ինչ է կատարվել սահմանից այն կող: ԵԿՄ անդամներից մեկի խոսքով՝ ադրբեջանական կողմում աշխատանքներ իրականացնողներից մեկը խոսել է մաքուր ուկրաիներեն: Զինվորները պատմում են, որ հակառակորդը մի վաշտի վրա հարձակվել է 2000 հոգով, որոնց իրենք կարողացել են հետ մղել: Տեսանյութը՝ Երկրապահ Կամավորականի յութուբյան էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված