24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուրախ լուր անհետ կորածներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը:

2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։ Շարունակվում և շարունակվելու են  նրանց մահանալու հանգամանքների ուղղությամբ տեղեկությունների հավաքագրման աշխատանքները։

Ապրիլի 6-ին մահացած զինծառայողներից երկուսի՝ Սուրեն Արթուրի Արամյանի եւ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան պատճառը հանդիսացել է միջանձնային հարաբերությունները:

Շարքային, պայմանագրային զինծառայող Կարեն Դավթյանը, հերթափոխը հանձնելուց հետո՝ ապրիլի 5-ին, հետդարձի ճանապարհին սարերի գագաթից կուտակված ձնահոսքից  գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի շրջապտույտում ու շուրջ 100 մետր գլորվել է  ցած և մահացել:

Մահացած զինծառայողների թվում է Վարդան Լեւիկի Մաթեւոսյանը, ով զոհվել է ապրիլի 8-ին, երբ ՊՆ զորամասերից մեկի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը ապրիլի 11-ին մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Ինչ վերաբերում է անհայտ կորած անձանց գտնվելու վայրի և նրանց ճակատագրի մասին տեղեկատվությանը, ապա մինչև ապրիլի 12-ը Կազմակերպության տվյալների բազայում անհայտ կորածները  10 հոգի էին։ Կազմակերպության կողմից ապրիլի 12-ին լրատվամիջոցների տրամադրած ցուցակի հետ կապված կազմակերպություն են զանգահարել ՀՀ զինկոմիսարիատներից մեկից՝ փորձելով ճշտել այդ տվյալների հավաստիությունը։

Նաեւ կապվել են ԼՂՀ Կառավարությունից և ԼՂՀ ՊԲ-ի մամուլի քարտուղարը՝ փորձելով հասկանալ այդ ցուցակում գտնվողների վերաբերյալ տեղեկատվության հիմնավորվածությունը։ Կազմակերպության կողմից, բացատրվել է, որ քանի դեռ ցուցակում նշված զինծառայողների հարազատները որևէ տեղեկատվության չեն տիրապետում իրենց զինծառայողի վերաբերյալ, պետք է համարվեն անհայտ կորած։

Միաժամանակ բացատրվել է, որ ցուցակում ներառված զինծառայողների հարազատների իրավունքն է ունենալ համապատասխան տեղեկատվությունը, որի տրամադրման համար պատասխանատու են հենց պետական մարմինները։ Վերջիններիս է ուղարկվել մինչ ապրիլի 12-ը անհայտ կորածների ցուցակը։

Համապատասխան ստուգումներից և ճշտումներից հետո, պետական մարմիններից Կազմակերպությանը հայտնել են, որ ցուցակում ներառված 10 անհայտ կորածներից 9-ը ողջ են, գտնվում են իրենց ծառայության վայրում և գտնվում են նույն գումարտակում։ Պարզապես տեխնիկական դժվարությունների պատճառով հնարավոր չի եղել ժամանակին տեղեկացնել հարազատներին։ Նշյալ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է նաեւ ԼՂՀ  Կառավարության ներկայացուցչին:

 

Պաշտոնական տեղեկատվությունն ստանալուց հետո մեր կողմից համապատասխան տեղեղեկությունները տրամադրվել են այդ ինը զինծառայողների հարազատներին։

 

Կարծում ենք, Պաշտպանության նախարարությունը և Պաշտպանության բանակը հնարավորինս կարճ ժամկետում կապահովեն այդ զինծառայողների կապը իրենց հարազատների հետ, որպեսզի ապահովեն վերջիններիս տեղեկացված լինելու իրավունքը իրենց զինծառայողի ճակատագրի վերաբերյալ։ Նման տեղեկատվությունն ունի նաև ակնհայտ հոգեբանական նշանակություն հարազատների և զինծառայողի համար։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ