15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթացող շինարարությունն ավարտական փուլում է: Այժմ լայն թափով իրականացվում են ներքին հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ շինհրապարակում էր: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի, և ՀՀ ԱՆ գլխավոր քիմիոթերապևտ Հայկուհի Գյոքչյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, շրջեց նորակառույց բաժանմունքներով, տվեց հանձնարարականներ:

Մասնավորապես նա հանձնարարեց շարունակել հսկողությունն աշխատանքների պատշաճ որակի ապահովման և նախատեսված ժամկետների պահպանման նկատմամբ:

Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ կարևորեց տեխնիկական և կազմակերպչական հարցերի շուտափույթ լուծումը: Շինարարների հետ զրույցում նախարարը գոհունակություն հայտնեց կատարված շինարարական աշխատանքի ընթացքից:

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչներին:

Արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 90-ը: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: Նշենք, որ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բացումը նախատեսված է 2016թ. ամռանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ