01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն. մեզ հարկավոր են «ночное видение», «тепловизор» սարքեր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Հախվերդյանն ասաց՝ այստեղից դեպի ճակատ պետք չէ քաղցրավենիք ուղարկել. հարկավոր է զինվորներին անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովել:
Ասուլիսի ընթացքում Հախվերդյանին զանգահարեց վերջինիս ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Գեւորգյանը:

«Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն:  Մեզ հարկավոր են «ночное видение»,  «тепловизор» սարքեր, որ գիշերը թշնամուն տեսնել ու չեզոքացնել կարողանանք: Այստեղ տղաներն ասում են՝ թշնամին 2500 զոհ ունի , մենք էլ 35 տանկ ենք խփել», – ասաց ազատամարտիկ Վարդան Գևորգյանը:

Ռուբեն Հախվերդյանն ընդգծեց՝ ժողովուրդը թուրքի դեմ, անշուշտ,  պայքար կմղի, իսկ ի՞նչ անի իրեն հարստահորողների, լլկողների դեմ. հարցը մնում է առկախված:

«Կարծում եմ՝ կառավարությունը պիտի հրաժարական տա:  Միլիոններ են դիզել մարդիկ: Նրանցից շատերը պիտի օրենքի առաջ կանգնեն, քրեորեն պատժվեն: Այս հանրապետությունը արյան գնով է ստեղծվել: Մեր ժողովրդից ահռելի գումարներ են գողացվել: Խորապես գիտակցում եմ՝ երեք կառավարությունների ժամանակ էլ դա արվել է: Սա անարդար պետություն է», – ասաց Հախվերդյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ