15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահին խաբել են. դատախազության ուշադրությունն են հրավիրում

Եռօրյա պատերազմին այսօր անդրադարձել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, հրապարակախոս Կարինե Հակոբյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Անահիտ Բախշյանն ընդգծեց՝ շատերն անբարոյական են ու մտածում են միայն իրենց շահի մասին, այդպես ապրել չի կարելի:

«Ուզում են իրենց միլիոններն ավելացնել, այն միլիոնները, որ Աստված գիտի՝ ինչի համար պիտի ծախսվեն: Այս զոհված տղաները գնացին, զոհվեցին նաև իրենց տղաների փոխարեն: Այդ տղաները չեն գնացել այդ մարդկանց հարստությունը պահելու համար: Տղաները գնացին հայրենիքը, իրենց ընտանիքը պահպանելու համար: Հիվանդանոցում մոր մրմուռը տեսա. նրա որդին հաշմանդամ է դարձել: Ընտանիքի մի զավակին ինչու՞ տարան առաջին գիծ: Հասկանալի չէ՞, որ այդ տղային՝ Ռուբենին առաջին գիծ տարան ինչ-որ մեկի փոխարեն: Մարդկանց համբերության  բաժակը լցվել է, մի բան էլ այն կողմ է անցել», – ասաց Անահիտ Բախշյանը:

Ֆերդինանտ Առաքելյանը նշեց՝ նախագահին խաբել են՝ ասելով, թե զենք ու ռազմտեխնիկա ունենք. պարզվեց՝ այդպես չէ:

«Այդ ո՞վ է ասել՝ հաղթել ենք: Ուղղակի չպարտվեցինք: Քնած մարդկանց վրա են հարձակվում: Իսկ ուր էր հետախուզությունը: Ինչո՞ւ էին մարդիկ քնած: Պաշտպանության նախարարությանն էլ հարց կտամ՝ օրական մեկը սպանվում էր: Այդ ո՞նց է լինում: Աշխարհում տեսե՞լ եք այնպիսի  բան, որ երեխային սպանեն, հետո տանեն, կախեն՝ այն էլ ռազմական օջախում: Ով է տեսել այդպիսի բան: Մի՛ սպասեք, թե պատերազմն ավարտված է», – ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Կարինե Հակոբյանն ընդգծեց՝ նրանք, ովքեր մեծ գումարներ ունեն, պարտավոր են իրենց ներդրումն անել հայրենիքի պաշտպանւթյան սուրբ գործում:

«Մեր իշխանություններն ընտրություն չունեն: Պիտի պարզենք՝ ովքեր են օֆշորում գտնվում, մեր դատախազությունը պիտի գործի: Օլիգարխների մտածողությունն էլ պիտի փոխվի: Մենք պատմական դասեր ունենք, ինչպե՞ս կարող ենք չսթափվել: Ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար: Ո՞վ է պատասխանատու, ո՞ր կառույցը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ