06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միեւնույնն է, թե ինչ են մտածում Ադրբեջանում․ հույն պատգամավոր

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին:

Անդրադառնալով այն հարցին, որ ինքը Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ պատգամավորն ասել է, որ իր համար միևնույնն է, թե ինչ են արել կամ մտածում Ադրբեջանում։

«21-րդ դարում նման երեւույթն անընդունելի է։ Ես ունեմ ազատ տեղաշարժվելու իրավունք: Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր՝ ես անթույլատրելի եմ համարում, որ որևէ երկիր անհանգստանա կամ նման որոշումներ կայացնի, երբ ես որևէ երկիր եմ այցելում»,- ասել է նա՝ նշելով, որ Եռաբլուր է այցելել, որպեսզի այլևս երբեք նոր շիրիմներ չավելանան։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ