15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը շարժվում է Արցախ

Մինչ Արցախում դժգոհությունը կուլիսայինից տեղափոխվում է հանրային մակարդակ, թե ինչու ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին մամուլում տեղեկացրել է, թե նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսակապի մեջ է, մինչդեռ այստեղ սպասում էին իրենց նախագահներին, նաեւ Արկադի Ղուկասյանին,  մամուլում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում հանդիպում է կայանալու Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև:

Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.  ‹‹Որքանով տեղյակ եմ, այդպիսի հանդիպում լինելու է : Բայց հանդիպման ժամի, հասցեի վերաբերյալ  տեղեկատվություն դեռևս չկա: Երբ այդ ամենը հստակեցվի, անպայման կհայտնենք այդ մասին››:

Հիշեցնենք, ՀՀ առաջին նախագահը նախօրեին հանդիպել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ